Երևան
24 / Սեպտեմբեր / 2019

Երեւանում 28-ամյա Նազելիի սպանությունը բացահայտվել է. մանրամասներ են հայտնի

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա՝ բռնության հետքերով եւ վնասվածքներով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1991 թ. ծնված Նազելի Հովհաննիսյանի դիակը` պարանոցին եւ մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով:


Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական փորձաքննություններ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի եւ ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Վրաստանի քաղաքացի 35-ամյա տղամարդը: Նա սեպտեմբերի 3-ին, ժամը 02.50-ին, Վանաձոր քաղաքի հյուրանոցներից մեկից բերման է ենթարկվել:

Նա տվել է խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 70351 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Առաջին տիկին Նունե Սարգսյանի աղմկոտ ապտակը Աննա Հակոբյանին (Video)

Տեսանյութ. Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին

«Սա 20 տարի հետո կցուցադրեք». Վազգեն Սարգսյանի կենացը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա