Երևան
28 / Հունվար / 2020

Առողջապահության նախարարի նախկին խորհրդականը տապալեց Արսեն Թորոսյանի ասուլիսը

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ։ Ասուլիսի ժամանակա ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:


Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացավ դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա տալ այդ հարցերը, նախարարը թողեց և հեռացավ ու անկյունում հարցազրույց տվեց: Դա հարիր չի նախարարին, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում»,-ասել է նախարարի նախկին խորհրդականը:

Գևորգ Թամամյանը նշեց, որ Թորոսյանի հեռանալը ասուլիսից, նշանակում է, որ նա խուսափում է հարցերին պատասխանելուց։

«Նման էր ՍերԺ Սարգսյանի հեռանալուն»,-ասաց Թամամյանը։

դիտվել է 7575 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ուղիղ. Փաշինյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Մալյանը զանգահարել է կնոջը. նոր մանրամասներ

Քոբի Բրայանտի և նրա դստեր հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն՝ Արա Զոբայանը

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից