Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Սերժ Սարգսյանը չվճարեց այդ գինը. անսպասելի հայտարարություն

Lragir.am—ը գրում է․ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ռուսաստանն ընդունել է Հայաստանի նկատմամբ խտրական օրենք: Խոսքը վերաբերում է վարորդական իրավունքների Ռուսաստանում ճանաչմանը, կամ ավելի շուտ՝ հայկական վարորադական իրավունքների չճանաչմանը, ի տարբերություն ԵՏՄ մյուս երկրների վարորդական իրավունքների:

Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ արդեն երեք տարի Ռուսաստանի հետ փորձում են աշխատել այդ խնդիրը վերացնելու եւ օրենքում ԵՏՄ մյուս չորս երկրների կողքին ավելացնելու նաեւ Հայաստան բառը, բայց Մոսկվան անընդհատ ինչ որ պատճառներով ձգում է հարցը:

Պատճառների մեջ կարող է լինել հենց ռուսերենը, որովհետեւ ԵՏՄ երկրների շարքում Հայաստանը միակն է, որտեղ ռուսերենը չունի պետական կարգավիճակ: Ի դեպ, Մոսկվան արդեն տեւական ժամանակ պարբերական աշխուժությամբ փորձում է առաջ մղել այդ հարցը՝ Հայաստանում ռուսերենին որեւէ հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ: Երեւանն առայժմ կարողանում է դիմադրել:

Մեծ հավանականությամբ, հենց այդ դիմադրությունն է հարցը, որ Ռուսաստանն ընդունել է Հայաստանի նկատմամբ խտրական օրենքը՝ ինչպես բնորոշել է փոխարտգործնախարարը, որը հակասում է նաեւ ԵՏՄ տրամաբանությանը: Նրա խոսքով, ԵՏՄ շրջանակում հարցը դիտարկելը կպահանջի երկար ժամանակ՝ օրենքում ընդամենը մեկ բառ ավելացնելու փոխարեն:

Երեք տարի առաջ, երբ փաստորեն ընդունվել է Հայաստանի նկատմամբ խտրական վերաբերմունքը, հայ-ռուսական հարաբերության թերեւս հանգուցային շրջան էր: Այդ շրջանում հասունանում էր Հայաստանի դեմ ապրիլյան ագրեսիան, Ռուսաստանի անմիջական եւ առանցքային մասնակցությամբ: Սերժ Սարգսյանը դեռեւս 2013 թվականին ներքին ու արտաքին ճնշման, սպառնալիքի եւ շանտաժի ներքո կայացրել էր ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը՝ իր իշխանությունը պահելու համար: Սերժ Սարգսյանը որոշումը պայմանավորում էր անվտանգության նկատառումով, իսկ նրա թիմակիցները հավաստիացնում էին, որ Հայաստանը դրանով դարձել է առավել անվտանգ:

Սարգսյանը սակայն անշուշտ լավ էր պատկերացնում, որ Հայաստանը շանտաժով ու սպառնալիքով, միջազգային վարկաբեկման ճանապարհով ԵՏՄ-ին բռնակցվել էր ոչ թե ավելի անվտանգ լինելու, այլ առավել խոցելի դարձնելու համար, Հայաստանի ու Արցախի նկատմամբ «կազանյան պլանը» ռազմական ճանապարհով իրագործելու համար: Սերժ Սարգսյանն անշուշտ ամենից լավ գիտեր, որ գրոհն անխուսափելի է լինելու: Այլ հարց է, թե նա որքան արդյունավետ էր պատրաստվում դրան կամ դրան պատրաստում երկիրը:

Մյուս կողմից էլ հարց է իհարկե, թե երկրում ինչ շրջանակներ կարող էին խանգարել Սարգսյանին արդյունավետ պատրաստվելուն, ինչպես որ խանգարում էին եւ փակում նահանջի ճանապարհը եւ զրկում ԵՏՄ հարցում առնվազն առավել ամուր դիրքերից բանակցելու հնարավորությունից:

Հայաստանում ձեւավորվել էր ոչիշխանական մի բեւեռ, որը Հայաստանում իշխած համակարգի գործնականում մի հատվածն էր, որը ստանձնել էր Հայաստանում Ռուսաստանի շահերի անվերապահ պաշտպանության, Հայաստանի եվրասիականացման «անշրջելիության» երաշխավորի դերը: Է՞լ ինչ դեր է ունեցել այդ բեւեռը, կամա թե ակամա, ըստ երեւույթին կարող է ուրվագծվել կամ նշմարվել օրինակ ապրիլյան պատերազմի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերում, որոնք առկա են կառավարության տրամադրության տակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 34508 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա