Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

Սասուն Միքայելյանին չեն էլ հրավիրել ՔՊ փակ հանդիպմանը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ուժի ներսում առկա բեւեռացումների մասին խոսակցություններն աստիճանաբար իրականության սաղմեր են ստանում։ Մասնավորաբար, անընդհատ խոսվում էր այն մասին, որ Սասուն Միքայելյանին իշխանության ներսում այնքան էլ բարյացակամորեն չեն վերաբերվում. որպես դրա վառ ապացույց նշվում էր այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ լինելով՝ նա չընտրվեց նոր վարչության կազմում, թեպետ Միքայելյանն ու ՔՊ-ականները ամեն ինչ արեցին՝ ցույց տալու, թե արտառոց բան չի եղել, ժողովրդավարական ընտրություններ են եղել։

Իսկ Միքայելյանի հետ կապված «պատմություններն» սկսվել էին Աբովյանի համայնքապետի ընտրություններից հետո, երբ նա չպաշտպանեց մարզպետի առաջադրած թեկնածուին։


Ահա այս ամենից հետո թերթին նոր մանրամասնություններ են հայտնի դարձել, մասնավորաբար, որ օրերս տեղի ունեցած ՔՊ փակ հանդիպմանը Սասուն Միքայելյանը չի մասնակցել:

Ընդ որում, ոչ թե ուղղակի չի մասնակցել, այլ նրան ընդհանրապես չեն էլ հրավիրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2249 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա