Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Արդյո՞ք ռուս զինվորականին կդատեն Հայաստանում. ռուսական լրատվամիջոցներրի անդրադարձը

Գյումրիի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

57-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկելու մեջ, որն անզգուշությամբ հանգեցրել է նրա մահվան, մեղադրվում ՝ 1995 թ. ծնված ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատավոր Ադրինե Ղուկասյանը որոշում է կայացրել նիստերն անցկացնել ոչ թե արտագնա ձևաչափով՝ ռուսական ռազմաբազայի տարածքում, ինչպես դա եղել է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դեպքում, այլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում:

Ռախիլդեևը մինչ այժմ գտնվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում։ Նրա շահերը դատարանում ներկայացնելու է փաստաբան Նարինե Ռշտունին։ Մեղադրանքը դատարանում պաշտպանելու է անձամբ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Միջադեպը տեղի է ունեցել Գյումրիում անցյալ տարվա դեկտեմբերին, գործի նախաքննությունն ավարտվել է օգոստոսին:

2018 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կոչ անելով չքաղաքականացնել Ջուլիետա Ղուկասյանի մահվան հետ կապված թեման։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 4692 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա