Երևան
22 / Սեպտեմբեր / 2019

Գիշերային ամոթալի միջադեպից 6 տարի անց

Lragir.am-ը գրում է․  6 տարի առաջ Սերժ Սարգսյանը գիշերը հրաժարվեց Հայաստանի եվրասոցացումից եւ հայտարարեց Եվրասիական միություն մտնելու մասին: 6 տարի անց Հայաստանը չի կարողանում դուրս գալ եվրասիական ճահճից, էլ ավելի խորը խրվելով՝ չնայած թավշյա հեղափոխությանը:


Բավարար է միայն աչքի անցկացնել այսօրվա նորությունները՝ ողջ պատկերը տեսնելու համար:

Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասում է, որ վարորդական իրավունքի մասին ռուսական օրենքը խտրական է Հայաստանի հանդեպ: Նա ասում է, որ 3 տարի է Հայաստանին չի հաջողվում համոզել Ռուսաստանին իր օրենքում մի բառ ավելացնել՝ Հայաստան, եւ հանել բոլոր հարցերը: Այսինքն, չնայած ԵԱՏՄ կանոնակարգումներին՝ Ռուսաստանը չի ճանաչում հայկական վարորդական իրավունքները:


Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը զգուշացնում է, որ 2020 թվականի հունվարից ԵԱՏՄ-ում Հայաստանի մաքսային արտոնությունները կորցնում են ուժը եւ պետք է պատրաստ լինել թանկացումներին: Նա ասում է, որ մաքսատուրքերի բարձրացումը կչեզոքացնի վերջին 2-3 տարիների տնտեսական աճն ու եկամուտների աճը:

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը փորձում է Իրանից Հայաստան գազի մատակարարման սխեմաներ մտածել, որ «Ռուսաստանի ու այլ հարեւանների խանդը չառաջացնի»: Դրա համար նա համաձայն է անգամ սվոփով գազ ստանալ Թուրքմենստանից՝ փաստացի խոստովանելով, որ Ռուսաստանը չի ցանկանում Իրանին մոտ թողնել հայկական գազային շուկային:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վարդան Տողանյանը հաստատում է, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, եւ Մոսկվան նրան չի հանձնի Հայաստանին: Ինչ վերաբերում է Միհրան Պողոսյանին, Մոսկվան դեռ վերջնականապես չի որոշել՝ արտահանձնել նրան, թե ոչ:

2019 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքն աճել է գրեթե 2 անգամ՝ կազմելով 126 մլն 400 հազար ԱՄՆ դոլար, իսկ արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը կրճատվել է մոտ 1.4 տոկոսով, հայտնում է Կենտրոնական բանկը: Դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալն աճել է 7 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ փոխանցումների ծավալն աճել է 2.4 անգամ։ Ինչպես պարզաբանում է Կենտրոնական բանկն՝ արտահոսքի աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 12709 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա