Երևան
24 / Սեպտեմբեր / 2019

Ռուսաստանում ընդունված օրենքը խտրականություն է հայերի համար. ԱԳՆ

Ռուսական լրատվական կայքերը անդրադարձ են կատարել ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի և մի քանի պատգամավորների մտահոգությանը՝ կապված Ռուսաստանի կողմից վարորդների մասին ընդունված օրենքին:

Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի օգտագործման խնդիրը, հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից վարորդական իրավունքի մասին օրենքի ընդունումն, ըստ էության, հակասում է ԵՏՄ-ի մասին պայմանագրին:

Նա նշել է, որ Ռուսաստանում ընդունված վարորդական իրավունքի մասին օրենքը ԵՏՄ իրավասության մեջ չէ, այլապես Հայաստանը դա թույլ չէր տա։

«Ռուսաստանում ընդունված օրենքը խտրական է Հայաստանի նկատմամբ, քանի որ ԵՏՄ մյուս բոլոր անդամ պետությունների նկատմամբ նման պահանջ, բացի Հայաստանից, չկա», իր ելույթի ժամանակ նբշել է Քոչարյանը:

Իր հերթին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հայտարարել է, որ տպավորություն է ստեղծվում, թե հարցերը լուծվում են ոչ թե համաձայնեցված, այլ ԵՏՄ անդամ մյուս երկրների կողմից օրենքների ադապտացման ճանապարհով՝ ռուսական կողմի առաջադրած որոշումների ու պահանջների, ինչը, խորհրդարանականի կարծիքով, լուրջ խնդիր է:

Ռուսական օրենսդրությունն արգելում է օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող օտարերկրացիներին աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որտեղ երկրորդ պետական լեզուն ռուսերենն է: Հայաստանը ԵՏՄ միակ երկիրն է, որտեղ ռուսերենը որևէ կարգավիճակ չունի։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 46636 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Առաջին տիկին Նունե Սարգսյանի աղմկոտ ապտակը Աննա Հակոբյանին (Video)

Տեսանյութ. Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին

«Սա 20 տարի հետո կցուցադրեք». Վազգեն Սարգսյանի կենացը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա