Երևան
18 / Փետրվար / 2020

Հինգ հայկական ստարտափ, որոնց մասինպետք է իմանան բոլորը. «Inc Russia»

«Inc Russia» ամերիկյան հայտնի պարբերականի ռուսական տարբերակը հրապարակել է «5 հայկական ստարտափ, որոնք պետք է իմանալ, նույնիսկ եթե չես ապրում Հայաստանում» վերնագրով հոդված:

Պարբերականը նշում է, որ Հայաստանում ակտիվորեն աճում է ՏՏ շուկան.գլոբալ կորպորացիաները ներկայացուցչություններ են բացում երկրում, իսկ տեղական ընկերությունները դուրս են գալիս միջազգային մակարդակի:

«Հայկական արմատներով ստարտափերը կարելի է գտնել ամբողջ աշխարհում և բոլոր ոլորտներում»,- նշվում է հոդվածում:

 Top 5 ստարտափների մեջ են մտել 2011 թվականին մեկնարկած «PicsArt»ֆոտո և տեսախմբագիրը 

«Vineti» ամպային հարթակը, որը թույլ է տալիս հասանելի դարձնել քաղցկեղի և լուրջ գենետիկական շեղումների բուժման համար նախատեսված անհատականացված դեղամիջոցները:

«SoloLearn»-ը, որն անվճար բջջային հարթակ է ծրագրավորման ուսուցման համար,

«Krisp» հավելվածը, որը միանում է Skype-ով, Slack-ով կամ այլ ծառայություններով զանգի ժամանակ և արգելափակում աղմուկը խոսակցության ժամանակ,

«IntelinAir»-ը, որը հարթակ է գյուղատնտես ֆերմերների, ապահովագրական ընկերությունների և գյուղատնտեսական շուկայի այլ անդամների համար:

 

 Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

դիտվել է 4184 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից