Երևան
18 / Հոկտեմբեր / 2019

Նոր իրավիճակ Թուրքիայում. Էրդողանի անկման հայ-թուրքական սահմանը

Lragir.am-ը գրում է․ 

Թուրքիայում MetroPOLL սոցիոլոգիական ընկերության իրականացրած հարցման տվյալով նախագահ Էրդողանի գործունեությանն աջակցում է հանրության մոտ 44 տոկոսը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 10 տոկոսով: Միաժամանակ մոտ 10 տոկոսով ավելացել է Էրդողանի գործունեությունը չաջակցող քաղաքացիների թիվը, հասնելով 48 տոկոսի:

Էրդողանի անկման մասին խոսակցությունը Թուրքիայում սկսվել է ավելի վաղ, եւ դրա առաջին լուրջ ազդակը Ստամբուլի քաղաքապետի ընտրությունն էր: Դեռեւս տարեսկզբին տեղի ունեցած ընտրությանը Էրդողանի կուսակցության թեկնածուի՝ նախկին վարչապետ Յըլդրըմի պարտությունից հետո ընտրության արդյունքը չեղարկվեց, սակայն ընդդիմության թեկնածուն, որին ի դեպ վերագրում էին հայկական արմատներ, հաջորդ ընտրությանը տարավ նոր հաղթանակ, ավելի լավ արդյունքով:

Ով հաղթում է Ստամբուլում, հաղթում է Թուրքիայում, ինչպես ասում է տարածված գնահատականը: Ի դեպ, Էրդողանի վերելքն էլ սկսել էր Ստամբուլից, մոտ 20 տարի առաջ, եւ մայրամուտն էլ սկսում է այնտեղից:

Սակայն, այստեղ թերեւս Էրդողանի՝ որպես առանձին վերցրած գործչի մայրամուտի հարցը չէ, այլ ընդհանրապես նրա հետ միասին Թուրքիաում գերակա դիրք եկած ռազմավարության եւ մտածողության, աշխարհընկալման եւ թերեւս քաղաքակրթության: Ամենեւին պատահական չէ, որ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի ընտրության շրջանում դնում էր քաղաքը Կոստանդնուպոլսի վերածել (վերադարձնել) թույլ չտալու հարց: Ավելին, թուրք պաշտոնյաները սպառնում էին անգամ կտրել այդ փորձն անողների գլուխները:

Բայց հնարավոր չէ գլխատել պատմությունն ու որոշակի օրինաչափությունները, որոնք առնվազն արտահայտվեցին Ստամբուլի քաղաքապետի ընտրությանը: Որովհետեւ ժամանակակից Թուրքիան կանգնած է համաշխարհային մարտահրավերի առաջ եւ կամ «պատերազմի մեջ» կլինի բոլորի հետ, կամ բոլորի հետ կունենա «զրո խնդիր»: Իհարկե խոսքն այդ հասկացության պայմանականության եւ հարաբերականության մասին է, սակայն խորքային առումով խնդիրը հենց ռազմավարության փիլիսոփայությունն է:

Ու այդ համատեքստում հատկանշական է, որ ներկայումս աշխուժացել են իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցությունից նախկին արտգործնախարար եւ վարչապետ Դավութօղլուի հեռացման մասին, որը տեւական ժամանակ է տարաձայնություն ունի Էրդողանի հետ եւ քննադատում է նրա քաղաքականությունը: Կա նաեւ խոսակցություն, որ նախկին վարչապետը նախկին նախագահ Գյուլի եւ նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ կարող է ստեղծել նոր քաղաքական ուժ:

Հատկանշական է, որ Դավութօղլուն է հենց «զրո խնդիր հարեւանների հետ» հռչակման հեղինակն էր, ինչը սակայն պրակտիկ քաղաքականության իմաստով ստացավ լիովին այլ պատկեր, իսկ Դավութօղլուն մղվեց դուրս:

Այստեղ կա իհարկե մեկ այլ հատկանշականություն, եթե իհարկե «միս ու արյուն» ստանա Դավութօղլու, Բաբաջան, Գյուլ եռյակի քաղաքական նոր նախագիծը եւ այն հավակնի լինել թուրքական քաղաքականության եղանակ ստեղծող: Խոսքը երեք գործիչների մասին է, որոնք տարբեր առիթներով ժամանել են Երեւան: Դա հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության շրջանն էր, իր ամբողջ հակասականությամբ հանդերձ:

Այդ դիվանագիտությունն ունեցավ անփառունակ ավարտ, թեեւ դրա ընթացքում լուծվեցին թե Հայաստանի ու Թուրքիայի ներքին քաղաքականությանը, թե ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական առնչություն ունեցող հարցեր՝ ուժային մի շարք կենտրոնների մակարդակում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 47439 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը