Երևան
25 / Փետրվար / 2020

Այլընտրանքը պատերազմն է. Հայաստանին հանդիպակաց որոշում Ռուսաստանից

Lragir.am-ը գրում է․ Հայաստանում աղմուկ է բարձրացել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ համարվող Վիտալի Շիշկինի պատմության առնչությամբ, որը հավաստիացնում է, որ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում: Պաշտոնական միարժեք պատասխան դեռեւս չկա:


Շիշկինի պատմությունը ստանում է հետաքրքիր դրսեւորում: Այն դարձել է նախկին իշխանության բաց եւ ֆորմալ չասոցացվող տարբեր շրջանակներից իշխանությանն ուղղված սուր քննադատության առիթ: Արձագանքը սակայն ավելի շատ թողնում է Ռուսաստանին ուղղված մատնագրի տպավորություն: Կարծես թե ոչ այնքան մտահոգություն են հայտնում հայ-ռուսական հարաբերության ռիսկերի կապակցությամբ, որքան ուզում են, որ լինեն դրանք եւ հանգեցնեն խնդիրների, դրանք արդեն քաղաքական նպատակով օգտագործելու նոր հնարավորության ակնկալիքով:

Մոտեցումը նոր չէ, նոր է առիթը: Ընդ որում, դրա առաջին խոշոր թիրախը գրեթե տասը տարի շարունակ եղել է Սերժ Սարգսյանը:

Ներկայում Շիշկինի առիթն օգտագործող շրջանակների մի զգալի մասը նույն մեթոդաբանությամբ եւ տրամաբանությամբ թիրախավորում էր Սերժ Սարգսյանին, անընդհատ խաղարկելով նրա հանդեպ Ռուսաստանի, անմիջապես Պուտինի անվստահության, կասկածի հանգամանքը, այդ համատեքստում տարածելով, որ Սերժ Սարգսյանն իր քաղաքականությամբ, Եվրասոցացման բանակցությամբ հարվածի տակ է դնում հայ-ռուսական հարաբերությունն ու վտանգում Հայաստանը:

Դա շարունակվեց այնքան, մինչեւ «անվտանգության նկատառումով» տեղի ունեցավ ԵՏՄ անդամակցության որոշումը: Դրանից հետո սակայն եղավ «ալիքի» վարձատրությունը. Կրեմլին մերձ դիտվող փորձագետներից մեկը հայտարարեց, թե ովքեր ակնկալում էին Սերժ Սարգսյանին գցել եւ Ռուսաստանի օգնությամբ գալ իշխանության, զբաղված էին «կլոունադայով»: 2015-ի փետրվարին կրկեսն ավարտվեց:

Բայց, ի տարբերություն մինչհեղափոխական իրավիճակի, այժմ մեթոդի վերագործարկման պայմաններում կան սկզբունքային տարբերություններ: Եվ դա միայն իշխանության լեգիտիմության հանգամանքը չէ: Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիան չունի միայն հայկական կամ հայաստանյան «ծագում»: Այդ տրանսֆորմացիան «հանդիպակաց» է, եւ որքան էլ տարօրինակ հնչի, Շիշկինը դրա արդյունքն է, որը դրսեւորվում է Հայաստան ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի այցից մի քանի օր անց:

Հարաբերության վերափոխման՝ եւս թավշյա բնույթն ունի կարեւոր նշանակություն եւ կարող է ապահովվել հենց հանդիպակաց տրամադրության պայմաններում: Այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել, որ Պուտինը պետք է հայտարարի, թե ասենք իքս ժամից փոխվում է Հայաստանի հետ հարաբերության բնույթը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 98259 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից