Երևան
22 / Սեպտեմբեր / 2019

Տղա ջան, դու պուճուր ժամանակ քանի՞ տարեկան էիր. Սասուն Գևորգյանի հոդվածը

Հասել է նրան, որ արդեն գիտության հարցերը լուծում են ուսանողները՝ այն էլ դասադուլով։ Այս մասին գրում է ԵրՖԻ նախկին աշխատակից, ֆիզիկոս Սասուն Գևորգյանը։

««Մեր ծրագիրը պարզ ու հասարակ է՝ մենք ցանկանում ենք կառավարել …»:


Եթե բազմակետերի փոխարեն դնեք երկրի անվանունը՝ ասույթը կդառնա ավարտուն: Իրականում սա Մուսոլինիի բառերն են, երկիրն էլ՝ Իտալիան: Իսկ եթե ուրիշ երկրի անվանում դնե՞նք: Փորձեք, մի վախեցեք՝ դեռ դրա համար չեն բռնում: Հը՞, նման չի՞: Էլ ի՞նչ եք ուզում՝ եկել կառավարում են: Առանց «իզմ»-երի, առանց ծրագրերի, առանց գիտելիքների: Վախեցնող է քաղաքական դաշտի ամայությունը: Կարծես կարկուտից ու նրան հաջորդող երաշտից հետո 4-5 հոգի են փրկվել: Անձամբ իմ համար միևնույն է՝ Շմայսն ու Շարմազանովն են իշխում, թե Միրզոյանն ու Մակունցը: Երկու դեպքում էլ հպարտանալու բան չեմ տեսնում:

Ամենատհաս հարցերից մեկը, որ երբևէ լսել եմ, դա «կարա՞ս ասես՝ աշխարհում ամենախելացի ազգը ո՞րն է»: Քանի որ շփվում եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, հնարավորություն եմ ունեցել ստուգել մարդկանց ռեակցիան այս ապուշ հարցը լսելիս: Եվրոպական ազգերը զարմացած նայում են՝ երևի մտածում են՝ ցնդել եմ:

Աֆրիկյան երկրներից եկած ասպիրանտները վիրավորվում են՝ երևի ռասիզմի տարրեր կան այս հարցադրման մեջ: Հրեաները ժպտում են, նախկին սովետականները սկսում են հիշել անեկդոտներ: Միայն մենք ենք, որ վստահ պատասխանում ենք այս ապուշ հարցին և դեռ համոզված ենք, որ դա մենք ենք: Ամենահինը, ամենախելոքը, ամենաքրիստոնյան…Մի գուցե սկսենք նրանից, որ ցույց տանք մեր ուրիշներից վատը չլինե՞լը: Եվ բոլորը ամեն ինչի մասին կարծիք ունեն՝ հիմնավոր ու վերջնական: Գողականից բացի ուրիշ ոչ մի օրենք չհարգող զանգվածը սահմանադրությունից է խոսում, շրջակա միջավայրը կենցաղային աղբով ապականողը՝ էկոլոգիայից, տառասխալով շարադրություն գրող լրագրողները՝ քաղաքականությունից… Վերջը՞: Մի հեղինակավոր մարդ էլ չկա, որ բոլորին շարք կանգնեցնի ու բացատրի՝ դու աջ, դու ձախ և բոլորդ զբաղվեք ձեր գործով: Հասել է նրան, որ արդեն գիտության հարցեը լուծում են ուսանողները՝ այն էլ դասադուլով: Մեռա բացատրելով, որ գրագողությունը գիտական թեզում ստուգելով ոչ մի բանի չեք հասնի:

Նախ դիսերտացիա կոչվող «դավթարը» չի կարդում նույնիսկ ասպիրանտի ղեկավարը: Կատարած աշխատանքի գիտական արժեքը գնահատվում է հրատարակած գործերով: Ֆորմալ, դիսերտացիայի «դավթարը» հավասարեցվում է մի հոդվածի՝ ենթադրենք այդ մեկն էլ վատ է գրված: Կան պարզագույն բաներ, որ ամբողջ աշխարհն է կիրառում՝ պետք չէ նոր գյուտեր անել: Որոշվում է հրատարակած հոդվածների մինիմալ քանակ և որակական շեմը ըստ մասնագիտությունների: Որակը ստուգելու ամենափորձված ձևը միջազգային հեղինակավոր ամսագրերն են: Եթե նույնիսկ 1 հոդված այդ ցուցակից էլ դնենք որպես պարտադիր շեմ, այսօր ոչ թե դոկտորական, տնտեսագիտությունից տարեկան 2-3 թեկնածուական թեզ կարող է պաշտպանվել Հայաստանում: Չեմ ուզում վերադառնալ գիտական արդյունքի վերլուծությանը՝ դա արել եմ բազում անգամներ:

Այդ շեմը դոկտորականների համար պետք է ավելի բարձր լինի: Այսօր 5-6 հղում ունեցող ինչ-որ հումանիտար գիտությունների ներկայացուցիչներ պատի թերթ հիշեցնող տեղական ամսագրերում մի քանի հոդվածով դոկտորական են պաշտպանում: Փոխանակ այս պարզագույն քայլերն անելու՝ ԲՈԿ-ը ինչ-որ հոգեբանների հետ ընկել «մտքի գողություն» է որոնում այնտեղ, որտեղ միտք չկա: Ծիծաղելի CV-ով մի ռեկտորին փոխարինեցին նույնքան ծիծաղելի տվյալներով մեկ ուրիշով: Իբր առաջինը գրագող է: Այ քեզ սխրանք՝ հեղափոխություն է: Որ երկուսն էլ ողորմելի ցիտումներով և անորակ ամսագրերում տպագրած հոդվածներ ունեն միայն՝ դա ոչինչ: Հիմա էդ դասադուլավոր երեխաներն էլ վերջնականապես հեռացան գիտության իրական ընկալումից: Սրա պատասխանը ո՞վ է տալու: Նույնիսկ այդ ուսանողների դասախոսները չգիտեն իմպակտ ֆակտորն ինչ է՝ երեխաներից ի՞նչ ուզես:

Պարզագույն մի բան, որ կարելի էր անել առանց մեծ դժվարության: Այսօր գիտության մասին գրող լրագրողները բացարձակապես բան չեն հասկանում նույնիսկ կոչումների կանոնակարգից: Մեկ էլ կտեսնես ինչ-որ դատարկաբանության մեջ հայտնվում է, ասենք «Փարիզի այսինչ համալսարանի դոկտոր» ֆրազը: Լավ, ենթադրենք չգիտեք ինչ եք խոսում, գոնե պարզագույն հարց կարո՞ղ եք ինքներդ ձեզ տալ: Այդ նույն համալսարանի թեկնածու կա՞: Գոնե նման պարզագույն բաներ ԲՈՀ-ը բացատրի լրագրողներին՝ էլի օգուտ է: Վերջապես, ու՞մ եք գժի տեղ դրել: Երկրում, որտեղ գիտությունը ղեկավարում է տարրական գրագողը՝ հավատամ, որ այս պայքարը լուրջ է՞: Ոչ միայն բազում հոդվածներում եմ ցուց տվել ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանի գրագողությունը:

Ակնհայտ և փորձագիտություն չպահանջող նյութերը ուղարկել եմ ԲՈՀ, ԲՈԿ՝ անվանափոխությունից հետո, ԿԳՆ, ԱԺ գիտության հանձնաժողով: Նույնիսկ հոդվածներից երկուսում ուղիղ տեքստով գրել եմ՝ հայտարարություն հանցագործության մասին: Էդ ժող-ի ռեկտորի վրա նյութեր «բերողը» ինձանից լավ տղա է՞ր: Թե՞ էն չխմազ դատավորն էր գիտնական ու պետք էր թեզը ստուգել: Սուտ եք խոսում բոլորով՝ ոչ մի բան էլ չեք անում: Զբաղվում եք՝ այսինքն կառավարում, ընդամենը պետք էր հենց դրանց ստուգել: Նույնիսկ գիտության պրոբլեմների հիմնական մի քանի հարցերը չեք կարողանում ձևակերպել՝ էլ ուր մնաց ծրագիր գրել: «Ձյաձյա ջան, փող տուր»- ահա հիմնական միտքը գիտության պրոբլեմներից, որ բարձրաձայնվում է:

Պարզ է, որ այդ փակուղի տանող ձևակերպումը մոտակա 10-15 տարում չի լուծվելու: Առաջնահերթ հարց է՝ ակադեմիական թե համալսարանական գիտություն: Դա աշխատանքները կազմակերպելու ձևի մասին է: Կապ չունի «ակադեմիական մթնոլորտ» և նման անհեթեթ բաների հետ: ԱԺ գիտության հանձնաժողովը մի քննարկաման մեջ «փակեց» բոլոր հարցերը: Ակադեմիայի պրեզիդիումի շենքը «քյաբաբնոց» չսարքելու և գրագողության դեմ պայքարը հեղափոխական լոզունգ դարձնելու քննարկումներով: Արդեն լուրջ քննարկման ցանկություն էլ չկա: Պարզապես ուզում եմ հերթական «էպոխալ» հարցը բարձրացնել և սպասել պատասխանի՝ «տղա ջան, դու պուճուր ժամանակ քանի՞ տարեկան էիր»»,–գրել է նա:

 

դիտվել է 17744 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա