Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Ֆեյքային պատերազմների «առանձնահատկությունները». «գվարդիաներ» են պահում

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գնալով շատանում են ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի կողմից այս կամ այն քաղաքական զարգացումների վերաբերյալ կատարվող մեկնաբանությունները։

Ընդհանրապես, ֆեյք «ունենալը» նախկինում էլ էր «մոդա», իսկ այժմ պարզապես դարձել է զանգվածային։ «Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ՝ այս հարցը բավականին առանցքային է հատկապես գործող իշխանությունների շրջանում, որոնց ներկայացուցիչները, ընդհանուրի թիմից զատ, առանձին-առանձին ֆեյքերի մի ամբողջ «գվարդիա» ունեն՝ իրենց գրառումները «լայքելու», «շեյրելու», մեկնաբանություններ անելու, ինչպես նաեւ բացասական նյութերի վրա «հարձակվելու» համար։


Աղբյուրի փոխանցմամբ, որոշ կառույցներ իրենց աշխատակազմերում առանձին հաստիքներ են պահում, ասենք՝«օգնականի» կարգավիճակով, որոնք հիմնականում զբաղվում են «շեֆի» սոցցանցային «կյանքն» ապահովելու եւ ապահովագրելու, ֆեյքային թիմի աշխատանքները համակարգելու եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան «միջամտություններ» ձեռնարկելու գործով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 638 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա