Երևան
22 / Փետրվար / 2020

Ռուսաստանը մեկնաբանում է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» արտահայտությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում ադրբեջանցի լրագրողի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Արցախը Հայաստանն է»:

«Մենք ելնում ենք նրանից, որ կան, իհարկե, ներքին հռետորաբանություն, կան ներքին մոտեցումներ, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների կարծիքը ՝ հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին։ Իսկ կա այն խաղաղ գործընթացը, որում կան գործընթացի մասնակիցներ, հովանավորներ, կան միջազգային ջանքեր՝ խաղաղ կարգավորման հասնելու համար։ Եվ, անշուշտ, մենք ելնում ենք նրանից, որ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն այդ ընդհանուր ջանքերի համատեքստում, որոնք ուղղված են խաղաղ կարգավորմանը»,-ասել Է Զախարովան ։

Նրա խոսքով, շատ դժվար է վերադառնալ բանակցային գործընթացի նախկին դիրքերին այն հայտարարություններից հետո, որոնք «կռվախնձոր» են դառնում, լրացուցիչ հարցեր են բերում կամ կարող են հավասարակշռել փխրուն բանակցային գործընթացը:

«Մենք նման հայտարարություններ, ցավոք, լսել ենք տարբեր մակարդակներով, տարբեր կողմերից։ Շատ կուզենայի, որ ներքաղաքական գործընթացի բոլոր հարգանքով և բոլոր այն ըմբռնումով, որ քաղաքական կառուցվածքի ժողովրդավարական մոդելի դեպքում մարդիկ իրավունք ունեն համապատասխան քաղաքական նախադրյալներ ձևավորել, շատ եմ ուզում, որ բոլոր կողմերը ելնեն գլխավորից՝ խաղաղ կարգավորման շուտափույթ ձեռքբերումից»,– նշել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը բարդ և երկարատև է, սակայն դրանում կա ավելի արագ շարժվելու անհրաժեշտության ընդհանուր ըմբռնում, և կողմերի հայտարարությունները պետք է համապատասխանեն գլխավոր նպատակին:

Ելույթ ունենալով օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց խոշոր խնդիրները, որոնք պետք է լուծի Հանրապետությունը մինչեւ 2050 թվականը: Փաշինյանը նշեց, որ իր խոսքում չի հիշատակում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստանն է և վերջ»:

Ավելի վաղ պաշտոնական Բաքուն մեկնաբանել է Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որը Արցախն անվանել է Հայաստան:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 47721 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից