Երևան
19 / Սեպտեմբեր / 2019

Ռուսաստանում խոսում են Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի մասին. Կօգնի՞ Ռուսաստանը Հայաստանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնաբանել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, որը 2019թ.օգոստոսին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:

«Ինձ թվում է՝ այդ հարցերը պետք է լուծել գոյություն ունեցող և դրա համար սահմանված ձևաչափերում, դրանք կան։ Ես չեմ կարծում, որ իմ կողմից լրացուցիչ քաղաքական գնահատական է պահանջվում։ Մենք ունենք գործող մեխանիզմ, ունենք համանախագահներ։ Նրանք կարող են անհրաժեշտության դեպքում համապատասխան մեխանիզմներ կիրառել կողմերին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու համար»,- Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նաև հավելել է, որ եթե կողմերը աջակցության կարիք ունեն, Օրինակ, Ռուսաստանի կողմից ինչ-որ հարցի լուծման հարցում, այդ հարցերը նույնպես կարող են լուծվել երկկողմ հիմքի վրա դիվանագիտական խողովակներով:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

դիտվել է 11990 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոցենտ Խաչիկ Գալստյանի ելույթը «Հայոց պետականության անցյալը, ներ...

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա