Երևան
27 / Փետրվար / 2020

Հայաստանի պատասխան արգելքը՝ ռուսական վարորդական իրավունքի դեմ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանում կարող են արգելել տրանսպորտային միջոցների կիրառմամբ բիզնեսի վարումն ու ծառայությունների մատուցումը, եթե վարորդներն օտարերկրյա վարորդական իրավունք ունենան, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնող վարորդների:

«Նման արգելքները չեն տարածվի ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա, սակայն միայն այդ պետությունների կողմից փոխադարձ բարեկամական մոտեցման դրսևորման դեպքում»,-ասել է Հովհաննես Քոչարյանը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

Օրինագիծն ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ռուսական օրենսդրությունն արգելում է օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող օտարերկրացիներին աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որտեղ երկրորդ պետական լեզուն ռուսերենն է: Հայաստանը ԵՏՄ միակ երկիրն է, որտեղ ռուսերենը որևէ կարգավիճակ չունի։

Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի օգտագործման խնդիրը, հայտարարել էր, որ Ռուսաստանում ընդունված օրենքը խտրական է Հայաստանի նկատմամբ, քանի որ ԵՏՄ մյուս բոլոր անդամ պետությունների նկատմամբ նման պահանջ, բացի Հայաստանից, չկա:

 

Նյութի աղբյուրը՝

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

 

 

 

 

 

դիտվել է 151757 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից