Երևան
28 / Փետրվար / 2020

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ազդեցությունը Հայաստանի էկոլոգիայի վրա նորից կգնահատվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հակիրճ ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները եղել են ոչ ճշգրիտ:

Այս կապակցությամբ քննարկվեցին հանքավայրի շահագործման ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատման ևս մեկ փորձաքննության անցկացման հետ կապված հարցեր, քննարկվեց նաև խնդրի իրավական կողմը, վերջերս հայտնաբերված բնապահպանական նոր գործոնները:

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է շահագրգիռ բոլոր կառույցներին և գերատեսչություններին աշխատել համակարգված՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար անհրաժեշտ տվյալներ ստանալու համար:

Ամուլսարի հանքը Հայաստանում ոսկու պաշարներով երկրորդն է, պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար եւ 40 տոննա մաքուր ոսկի: Հանքավայրը փոխանցվել է «Lydian International» միջազգային ընկերության կառավարմանը (նրա դուստր ընկերության ՝ «Lydian Armenia»-ի միջոցով)։ Արդեն կես տարուց ավելի է, ինչ հանքի աշխատանքը դադարեցվել է Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ, մինչեւ հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալը:

Հանքավայրի շահագործման հակառակորդները պարբերաբար հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ հայտարարելով, որ հանքի շահագործումը կկործանի Ջերմուկ առողջարանը, իսկ հեռանկարում կարող է լայնածավալ էկոլոգիական աղետ առաջացնել անդառնալի հետևանքներով:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

 

 

 

 

դիտվել է 2556 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից