Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

Ով է կորցնելու, եթե Պուտինը չժամանի Հայաստան

«Ժամանակ» թերթը գրում է. «Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ին ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան ժամանելու վերաբերյալ հարցին, ասել է, որ հենց ԵՏՄ ղեկավարներն իրենք են որոշել, որ նիստը պետք է լինի Հայաստանում, եւ Պուտինն իբրեւ հյուր չէ, որ գալիս է: Քոչարյանը միաժամանակ ասել է, որ ԵՏՄ Վեհաժողովին զուգահեռ լինելու է նաեւ մեծ կոնֆերանս, որին կմասնակցեն թե՛ ԵՏՄ, թե՛ արդեն այլ երկրների ղեկավարներ էլ, այդ թվում՝ Իրանի նախագահը:

Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան ժամանել-չժամանելու հարցը, այսպես ասած, քննարկման առարկա է դարձել մեկ այլ Քոչարյանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում:


Ակնառու է տեղեկատվական արշավ, որ Պուտինը, Քոչարյանի կալանքի տակ գտնվելու փաստից դժգոհ լինելով, չի ժամանի Հայաստան: Տեղեկատվություն է եղել նաեւ, որ, ժամանելով Հայաստան, նա ունի կալանավայր այցելելու եւ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու ցանկություն: Ինչքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, հայտնի չէ: Մյուս կողմից, ՌԴ նախագահի Հայաստան այցի պաշտոնական հաստատում դեռ չի եղել, թեեւ պաշտոնական աղբյուրներից կասկածի տակ էլ չի դրվել ժամանելու հեռանկարը:

Այն, որ հայ-ռուսական հարաբերությունը գտնվում է ոչ ստանդարտ փուլում, ակնառու է: Եվ այստեղ տեղի են ունենում իրապես «հեղափոխական» գործընթացներ:

Անկասկած է, որ Փաշինյան-Պուտին հարաբերությունից կախված է շատ բան: Ամբողջ հարցը, սակայն, այն է, թե այդ հարաբերություններում ի՞նչն է գերակա Պուտինի համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Երեւանում տեղի ունենալիք Վեհաժողովը բոյկոտելու դեպքում կորցնողը Հայաստանը չէ, որ լինելու է, այլ Ռուսաստանը, որը Հայաստանում թավշյա հեղափոխությամբ ստացել է Կովկասում եզակի իրական դաշնակից ու գործընկեր, եւ գուցե նույնիսկ միջազգային մասշտաբով եզակի դաշնակից ու գործընկեր ունենալու հնարավորություն, ու հատկանշական է, թե ինչ շրջանակներ են փորձում տորպեդահարել այդ հնարավորությունը:

Նրանք, որոնք, խոշոր հաշվով, հասունացրին Ապրիլյան պատերազմը, այդ թվում՝ Ռուսաստանի ներսից, որը երկարելու դեպքում անխուսափելիորեն ավարտվելու էր Ռուսաստանի գլոբալ պարտությամբ, եթե ԱՄՆ-ն ու Իրանը չաջակցեին պատերազմը կանգնեցնելու քաղաքական ջանքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 10839 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա