Երևան
22 / Նոյեմբեր / 2019

«Դու ընդամենը Նիկոլի շիշը բռնողն ես եղել». ՔՊ նիստերում ամենադաժանն Ան­նա Հա­կո­բյա­նն է

«Իրատես» թերթը գրում է. «Դեռ մեկ տարին չբոլորած՝ խորհրդարանի մեծամասնությունը ծվեն-ծվեն է լինում։ Սա կանխատեսելի էր հենց առաջին օրից։ Ո՞ւմ պարզ չէր, որ առանց գաղափարի, ոչ մի հարցում համախոհություն չունեցող, օրենսդրական աշխատանքից գլուխ չհանող մարդիկ չեն կարող միասին երկար աշխատել, թիմ ձեւավորել։ Այսօր անգամ զավեշտալի է հետեւել, թե ինչ տեմպով ու արագությամբ են խմբակցության նիստերը հաջորդում միմյանց, բայց էլի բոլորը ոչնչից տեղյակ չեն։

Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ նիստերի ժամանակ եղանակ ստեղծողները երեք հոգի են՝ Նիկոլ Փաշինյանը, Լիլիթ Մակունցը եւ Աննա Հակոբյանը։ Վերջինս, պարզվում է, նաեւ խմբակցության հարցերով է զբաղվում ու, թերեւս, ամենադաժանն է, բառիս բուն իմաստով։ Աննայի մասնակցությամբ օրերս անցկացված նիստում մի ուշագրավ դրվագ է եղել։


«Նիկոլի շիշ բռնող» արտահայտությունից զայրացող ու մամուլին դատի տվող Հայկ Սարգսյանը, երբ Ամուլսարի շահագործմանը դեմ է խոսել, Աննա Հակոբյանը նրան կրկին իր կարգավիճակն է հիշեցրել. «Դու ընդամենը Նիկոլի շիշը բռնողն ես եղել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 43287 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)