Երևան
18 / Փետրվար / 2020

«Արսե՛ն Թորոսյան, ի՞նչ պաշտոն է զբաղեցրել Ձեր հայրը Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք». Խաչատրյան

Սարսափելի է, երբ հայրենիքդ կառավարում են մարդիկ, ովքեր ունեն միայն անձնական շահեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու նախկին անդամ, նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորս հիշում ենք չէ՞ այս հանդիպումը։ Այստեղ խոսվեց հակածխախոտային պայքարի մասին։ Արմեն Սարգսյանը կոչ արեց չծխել։


Հավանաբար կհիշեք, որ ես այդ ժամանակ էլ քննադատում էի շոու կազմակերպելու համար։
Արդյունքում - շոուն ավարտվեց, 0 արդյունք, շոումենները վարձատրվեցին։

Հավանաբար ոչ բոլորը գիտեն, որ Արմեն Սարգսյանն անմիջական կապ ունի Ամուլսարի շահագործման համար մեզ արբիտրաժով սպառնացող, բայց այդ առումով «իմպոտենտ» «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Ավելին, նա 6 ամիս եղել է այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։

Այն, որ առողջապահության նախարարի աթոռն անիմաստ ճռճռացնող անձը «գովերգեց» Ամուլսարի շահագործումը (չենք մոռացել նաեւ այդ անձի հոր հայտարարությունները), վստահ եմ, նույնպես պատահականություն չէ։ Չեմ բացառում հենց այս հանդիպման ժամանակ ստացած հանձնարարությունը. ներկայացնել թույնը եւ վտանգը վարդագույն լույսի ներքո։

Ահա այսպես են մեր երկրի կարեւորագույն հարցրեը լուծվում, տիկնայք եւ պարոնայք։ Մուգ ակնոցներով, որ խորամանկ ու կեղեքիչ հայացքը թաքցվի; «Անմեղ-հակածխախոտային» հանդիպումների քողի տակ; Գեղեցիկ լոզունգներով...

Թե ինչ հարցեր է լուծում Արմեն Սարգսյանը հաց թխելով կամ պաղպաղակ ուտելով, առայժմ դժվարանում եմ վերծանել։
Բայց չորս հարց ունեմ բարձրաստիճան պաշտոնյաներին։

1. Սե՛րժ Սարգսյան, իմանալով Արմեն Սարգսյանի ով լինելն ու նպատակները, ինչո՞ւ նրան կարգեցիք մեզ նախագահ։
2. Նիկո՛լ Փաշինյան, ի՞նչ էր գրված Արմեն Սարգսյանի ԺԵԿ-ի թղթում։
3. Արսե՛ն Թորոսյան, ի՞նչ պաշտոն է զբաղեցրել Ձեր հայրը Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք։
4. Պարոնա՛յք, ե՞րբ եք բնակարան գնելու «անվտանգ» Ամուլսարի հանքի մոտ։

Սարսափելի է, երբ հայրենիքդ կառավարում են մարդիկ, ովքեր ունեն միայն անձնական շահեր։ Պետական շահի մասին մոռացած, ամբիցիոզ ու փախչող կլանը խիստ վտանգավոր է մեր երկրի գոյության համար։ Առանց այդ էլ անկայուն երկրում կայունության փոխարեն դավադրություններ նախապատրաստող, օտարերկրյա գործակալների հետ գաղտնի հանդիպումներ կազմակերպող կլանը պետք է ժամ առաջ պաշտոնանկ արվի։

Հ.Գ. «Պետական դավաճանություն» սերիայից է նաեւ Փաշինյան - Չուգասզյան» հանդիպումը, որի մասին ..... հետո»:

դիտվել է 52863 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից