Երևան
22 / Սեպտեմբեր / 2019

Ինչու՞ Հայաստանը պարտվեց Իտալիային. ռուսական լրատվամիջոցների անդրադարձը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանում 1:3 հաշվով պարտվեց Իտալիայի ազգային թիմին Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում: Հայաստանի պարտության մասին գրում են նաև ռուսասկան լրատվամիջոցները:

Ռուսասկան «ՌուսԱրՄիՆՖՈ» կայքը գրում է , որ Հայաստանի հավաքականը շատ սթափ է սկսել: Արդեն 11-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել ռուսական «Սոչիում» հանդես եկող հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Դրանից հետո հայկական թիմը գնաց խուլ պաշտպանության: Այնուամենայնիվ, Իտալիայի հավաքականին հաջողվել է հավասարեցնել հաշիվը: Իտալացիների հարձակվող Անդրեա Բելոտին 27-րդ րոպեին օգտվեց պաշտպանությունում հայերի սխալից:

Խաղի 46-րդ րոպեին Հայաստանի հավաքկանի 31-ամյա հիմնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ստացելէ երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից:

Երկրորդ խաղակեսի սկզբում Հայաստանի հավաքականը երկու ճիշտ պահ ուներ, սակայն հայ ֆուտբոլիստները չկարողացան դրանք վերածել գոլերրի: Իսկ հետո հայկական թիմիպաշտպանությունը հոսանք տվեց: Երեք րոպեի ընթացքում իտալացիները երկու անգամ կարողացել են իրացնել իրենց թվային առավելությունը:

Սկզբում Լորենցո Պելեգրինին 77-րդ րոպեին, ապա Անդրեա Բելոտիին 80-րդ րոպեին տխրեցրել են Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանին:

«Շատ հարցեր է թողել գերմանացի մրցավար Դանիել Զիբերտի մրցավարությունը,որը, ըստ երևույթի,չվաստակածհեռացրել է Կարապետյանին: Բայց, ինչպես ասում են, ծեծկռտուքից հետո բռունցքներով չեն գանգատվում»,- գրել է կայքը:

Հինգ տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով J. խմբի երրորդ տեղում է: Իտալացիները 15 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Վեց միավոր զիջում են երկրորդ տեղում գտնվող ֆիններին։ Հույներն ու բոսնիացիները 4-ական միավոր ունեն։ Վերջին տեղում է Լիխտենշտեյնի թիմը, որը ոչ մի միավոր չի վաստակել։

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

 

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 173312 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա