Երևան
14 / Դեկտեմբեր / 2019

Հայաստանն աշխարհին հիշեցնում է գինեգործության զարգացման գործում իր դերակատարությունը

Սեպտեմբերի 7-ին Աշտարակ քաղաքում կայանալիք «Ոսկեհատ» գինու փառատոնն արդեն երրորդ խոշոր գինու փառատոննն է Հայաստանում՝ Արենի գյուղի փառատոնի ևԵրևանի «գինու օրվա» հետ մեկտեղ:

Միջոցառումը կուղեկցվի մշակությաին լայն ծրագրով, նախատեսվում է կազմակերպել վարպետության դասեր, անցկացնել տնային գինեգործների պարգևատրման արարողություն:

«Աշտարակի գինու փառատոնն աշխարհին կհիշեցնի գինեգործության զարգացման գործում հայերի ունեցած դերի մասին»,- հայտարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ թկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ:

Bloomberg Businessweek ամսագրի վարկածով՝ Հայաստանում արտադրվում է աշխարհի 10 լավագույն գինիներից մեկը՝ «Zorah Karasi Areni Noir»- ը, որը հատկացրել են չորս հազար այլ գինիների շարքում։ Գինին պատրաստված է հայկական հնագույն Areni խաղողից, որը մի քանի հազար տարեկան է։

Հայաստանի հարավ-արեւելյան մասում գտնվում է Արենի-1 քարանձավը, որտեղ հնագետների միջազգային խումբը 2010 թվականին հայտնաբերել է գինեգործական արհեստի հնագույն վկայություններ, որոնք լրացել են ավելի քան վեց հազար տարի:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատարաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 1310 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Հերիք ա կախվեք հայ երգիչներից». Նարեկ Բավեյան (տեսանյութ)

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն