Երևան
21 / Հունվար / 2020

Զելենսկին արագ սկսեց. Հայաստանում դեռ հայեցակարգեր են մշակում

Lragir.am-ը գրում է․ Միջազգային լրատվամիջոցները գրում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին բարեփոխումների մասին:

Զելենսկին չի հապաղել, ի տարբերություն Հայաստանի, որտեղ դանդաղելը հանգեցրել է խնդիրների խորացման:

Արդեն սկսել է աշխատել Ուկրաինայի Գերագույն հակակոռուպցիոն դատարանը: Մինչ այժմ գործող Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն պաշտոնյաների դեմ 212 գործ է ուղարկել դատարան, բայց ընդհանուր իրավասության դատարանները սաբոտաժի են ենթարկել, եւ կոռուպցիայի մեջ մեղադրվող ոչ մի բարձրաստիճան գործիչ այդպես էլ չի պատժվել: Նոր ձեւավորված Գերագույն հակակոռուպցիոն դատարանը 3500 քրեական գործ կստանա քննության համար:

Հայաստանում նոր-նոր է մշակվում դատաիրավական բարեփոխումների եւ հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարությունը: Դժվար է ասել, թե որքան կտեւի հայեցակարգի մշակումը, ընդունումը եւ կիրառումը: Արմատական քայլերի բացակայությունը Հայաստանում նախկին ռեժիմի ներկայացուցիչներին հնարավորություն է տվել խոսել ընտրողական արդարադատության եւ այն մասին, որ սա ավելի շատ նման է առեւտրի՝ վճարեցիր, դուրս եկար:

2020 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայում չեղարկվում է նաեւ պատգամավորական անձեռնմխելիությունը: Օրենսդիրները պատասխանատվություն չեն կրի միայն Ռադայում քվեարկության համար: Մնացած դեպքերում պաշտպանված չեն լինելու անձեռնմխելիությամբ: Հայաստանում անձեռնմխելիության ինստիտուտը պահպանվել է, եւ ոչ միայն պատգամավորների, այլ նաեւ նախկին նախագահների նկատմամբ:

Ուկրաինան որոշել է մասնավորեցնել խոշոր պետական կորպորացիաները եւ գյուղատնտեսական նշանակության հողերը: Հիմա պատրաստվում են ցուցակները: Սա գնահատվում է որպես ապաօլիգարխացման ու ներդրումների ներգրավման կարեւոր քայլերից մեկը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյոր կայքում  

դիտվել է 12408 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից