Երևան
18 / Հոկտեմբեր / 2019

Երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց. թեժ աշնան սպասումը

Lragir.am-ը գրում է․ Ընդդիմությունը 20-ից ավելի մարդ չի կարողանում հավաքել դրսում, չունի հանրային աջակցություն, ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով թեժ աշնան քաղաքական հեռանկարների կամ հավանականության մասին լրագրողների հարցին եւ ասելով, որ թեժ աշնան մասին խոսակցությունները լուրջ չեն:

2018-ի ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանը քայլերթ էր սկսել Գյումրու կենտրոնից, գործնականում նույն կերպ էր արտահայտվում ՀՀԿ միջին վիճակագրական որեւէ գործիչ, ասելով, թե լուրջ չէ այդ քայլերթը դիտարկել հեղափոխության հեռանկար:

Թեեւ, պետք է նաեւ արձանագրել, որ այդպես կարծում էին ոչ միայն ՀՀԿ ներկայացուցիչները, այլ գործնականում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կամ համակիրներ, գործնականում ամբողջ փորձագիտական դաշտը, մեդիան եւ այլն:

Բայց, մի քանի շաբաթ անց Հայաստանում արդեն բոլորովին այլ պատկեր էր: Անշուշտ, խնդիրը իրողությունները համեմատելը չէ, հատկապես որ կա սկզբունքային տարբերություն՝ եւ հենց այդ այլ պատկերի արդյունքում. Այն ժամանակ իշխանությունը լեգիտիմ չէր, իսկ այժմ գործ ունենք բարձր լեգիտիմությամբ իշխանության հետ:

Սակայն, հարցի էությունն այն է, որ քաղաքական իրողությունների տեսանկյունից «մարդ հավաքելու» հանգամանքը հազիվ թե արժե դիտարկել հիմնարար կամ ելակետային: Օրինակ, նախորդ իշխող համակարգի գրեթե երեսնամյա պատմության ընթացքում եղել են ընտրական, հետընտրական, այլ քաղաքական առիթներ, երբ ընդդիմությունները հավաքել են ոչ միայն 20-ից ավելի, այլ 20 հազարից ավելի մարդ, բայց չեն հասել էական հաջողության եւ արդյունքի, աղմուկից, ուժայինների հետ բախումից եւ իհարկե մարտիմեկյան ողբերգությունից բացի:

Թավշյա հեղափոխությունը Հայաստանի քաղաքական հետագիծը, հասարակական-քաղաքական իրողությունների չափման, նաեւ դրանց գնահատման չափորոշիչները վերագնահատելու հանրայնորեն ձեռք բերված հնարավորություն է եւ առիթ, ու իբրեւ հնարավորություն՝ ունի նաեւ դա անելու անհրաժեշտություն, որպեսզի հետագա ընթացքը այլեւս չհանգի նոր հեղափոխության անհրաժեշտության:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 5045 անգամ

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը