Երևան
22 / Սեպտեմբեր / 2019

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը:

Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ արևմտյան հարևանի հետ հարաբերություններում Հանրապետությունը բախվում է մի քանի բացասական իրողությունների։

«Գոյություն ունեն մի քանի իրողություններ, որոնք չի կարելի ողջունել: Դա Թուրքիայի կողմից Ցյուրիխյան գործընթացի մերժումն է (Անկարայի կողմից 2008 թվականի հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելուց հրաժարվելը.), Հայաստանի շարունակվող շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի հարցում կողմնակալ դիրքորոշումը և Հայոց ցեղասպանության ժխտման շարունակական քաղաքականությունը, որն այժմ դրսևորվել է նաև Թուրքիայի ղեկավարության կողմից դրա արդարացման մեջ»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանի արտգործնախարարը հավելել է, որ հանրապետությունը նախկինի պես պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն առաջընթաց այս հարցում չկա:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 17980 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա