Երևան
18 / Հոկտեմբեր / 2019

Շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի մոտ դրական տեղաշարժ կա

Երևանի Թումանյան, 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած երեխայի մոտ կա դրական տեղաշարժ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Երեխան սկսել է շնչել ինքնուրույն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բժիշկների խիստ հսկողության տակ»,- գրել է Դերձյանը:

Սեպտեմբերի 5-ին ժամը 10:32-ին Երևանի Թումանյան, 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել:

Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունք:

Փոքրիկի մոտ առկա են զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկորների ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկորների կոտրվածքներ

դիտվել է 14858 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը