Երևան
22 / Սեպտեմբեր / 2019

Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորների մեջ կան երեխաներ. նրանց ինքնությունը հայտնի է

Սեպտեմբերի 7-ին, ժամը 00:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Axis» մակնիշի (վարորդ` Սևակ Ա., ծնված 1986 թ.) և «BMW» մակնիշի (վարորդ՝ Էդգար Ս., ծնված 1988 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Տաթևիկ Մ.-ն (ծնված 1986 թ., առողջական վիճակը՝ կայուն), Մարին Մ.-ն (ծնված 1961 թ., առողջական վիճակը՝ բավարար), Սևակ Ա.-ն (ծնված 1986 թ., առողջական վիճակը՝ ծանր), Դավիթ Ա.-ն (ծնված 2010 թ., առողջական վիճակը՝ կայուն ծանր), Անահիտ Ա.-ն (ծնված 2013 թ., առողջական վիճակը՝ միջին ծանրության) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. այնուհետև Դավիթ և Անահիտ Ա.-երը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Արմինե Ա.-ն (ծնված 1985 թ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն:


Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան:

դիտվել է 43947 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա