Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը. ԿԸՀ նախնական տվյալներ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդունքներով քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը:

Արցախի ԿԸՀ տվյալների համաձայն շուրջ 39 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 21 ընտրող: Դավիթ Սարգսյանն ստացել է 7787 ձայն, երկրորդ տեղում Գրիգորի Սահակյանն է, ով ստացել է 4765 ձայն: Երրորդ տեղում Արեգ Ավագյանն է (3125), 4-րդ տեղում՝ Արմեն Հակոբյանը (3059), 5-րդ տեղում Արայիկ Ավանեսյանը (2108):


Վերջինս առաջադրվել է «Ինքնություն եւ միասնություն» կուսակցության կողմից, իսկ մնացած 4-ն ինքնաառաջադրվածներ են:

Դավիթ Սարգսյանը անկուսակցական է, «ՔՈՆՍԱԼԹ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն, Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահ:

Նշենք, որ Արցախի 228 համայնքում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

Ըստ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ժամը 20.00-ի դրությամբ Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:

դիտվել է 15337 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը