Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Ադրբեջանին զայրացրել է Արցախում ընտրությունների անցկացումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է 2019 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը:

«Գրավյալ տարածքում նախատեսվում է հերթական շոուի անցկացում, որը մատուցվում է ինչ-որ «ընտրությունների» քողի տակ: Ինչ «ընտրությունների» մասին էլ փորձեն խոսել, ոչ այդ պատրաստվող ներկայաացումը, որ դրա արդյունքները չեն ճանաչվում և չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան:

Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի ունեցան սեպտեմբերի 8-ին, որի ընթացքում ընտրվեց նաև Ստեփանակերտի քաղաքապետ: Ընտրությունների հետևել են հայաստանյան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ նաև սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 18367 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)