Երևան
19 / Սեպտեմբեր / 2019

Ո՞ր երկրներն են նախըտրում այցելել զբոսաշրջիկները.Հայաստանը Թուրքիայի հետ նույն ցուցակում 10-րդն է

Իտալիան, Թուրքիան, Իսպանիան դարձել են ամենահանրաճանաչ երկրները, որտեղ ռուսաստանցի զբոսաշրջիկներն այս ամռանը ավիատոմսեր էին ամրագրում: Այս մասին հաղորդում է «Skyscanner»-ը:

Ծառայության փորձագետները վերլուծել են ամառային սեզոնին ավիատոմսերիամրագրումները և պարզել, թե որ երկրներն են Ռուսաստանից զբոսաշրջիկներ ամենից հաճախ մեկնել այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին:

Ամենահայտնի երկրների տասնյակը գլխավորել է Իտալիան: Ծառայությունների տվյալներով՝ երկրորդ տեղում Թուրքիան, երրորդում՝ Իսպանիան է: Տասնյակում են նաև Չեռնոգորիան, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Հայաստանը: Իսկ աճի տեմպերով առաջատարը Սերբիան է: Այդ երկիր չվերթների պահանջարկն աճել է 71տոկոսով:

Ավելի վաղ ՏուրՍտատ տուրիստական պորտալը ներկայացրել է 2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Ռուսաստան ներգնա զբոսաշրջության երկրների վարկանիշը, որի համաձայն Հայաստանն ընդգրկվել է առաջին տասնյակում:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 5110 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոցենտ Խաչիկ Գալստյանի ելույթը «Հայոց պետականության անցյալը, ներ...

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա