Երևան
24 / Սեպտեմբեր / 2019

Ադրբեջանում ձերբակալվել են հայկական ծագումով Ռուսաստանի քաղաքացիներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Արցախի հետ սահմանակից Չայքենդ գյուղում իրենց տարածքում 2 հայերի ձերբակալության մասին:

Նշվում է, որ երկրի իրավապահ մարմինները չեն մեկնաբանում ձերբակալության մասին լուրերը։
Ռուսաստանի դեսպանությունից ադրբեջանական Turan գործակալությանը հայտնել են, որ ստուգում են տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմից այդ առնչությամբ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել։

«Ռուսաստանի քաղաքացիներն ազգությամբ հայ ամուսինն ու կինը ուշադրություն են գրավել լուսանկարներ անելիս: Ձերբակալության ժամանակ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձինք ազգությամբ հայ են»,գրել է «Media.az»-ը:

Նշվում է նաև, որ Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիները Գյանջայում եղել են որպես զբոսաշրջիկներ, իսկ հետո նրանց բերել են Ադրբեջանի Գեյգելի շրջան:

Turan-ը գրում է, որ ստուգումներից հետո ձերբակալվածներին բաց կթողնեն։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պտրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 12921 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Առաջին տիկին Նունե Սարգսյանի աղմկոտ ապտակը Աննա Հակոբյանին (Video)

Տեսանյութ. Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին

«Սա 20 տարի հետո կցուցադրեք». Վազգեն Սարգսյանի կենացը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա