Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 400 մլն դոլարն ինչ է». Գագիկ Ծառուկյան

«Բարի եղեք, գնացեք Արարատ, ժողովրդին ասեք, որ վնաս ա ձեզ, ուզո՞ւմ եք՝ չաշխատի, եթե իրենց դեմ կլինեն, դրանում ոչ մեկդ չկասկածի, որ եթե վնաս ա իմ ժողովրդին, դա անմիջապես կկանգնի»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան հարցի, թե պատրա՞ստ է իր հանքերը փակել, եթե ժողովուրդը պահանջի:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իրեն պատկանող հանքերի շահագործումը չի՞ վնասում ժողովրդին, ինչին ի պատասխան՝ Ծառուկյանն ասաց. «20 րոպե նույն հարցն եք տալիս. Հանքարդյունաբերությունը, աշխարհով մեկ, որ կարողանում են Աստծո տված բարիքը օգտագործել՝ պետությունը, տնտեսությունը զարգացնելու, հզորացնելու: Բայց այդ հզորությունը, որ պետք է տրվի պետությանը, փոխադարձ, ժողովուրդը դրանից չպետք է տուժի, այլ պետք է օգտվի»:

Ինչ վերաբերում է հարկայինի հետ իր ունեցած հարաբերություններին, Ծառուկյանը խորհուրդ տվեց իր կառավարիչներին հարցն ուղղել. «Ես իրավասու չեմ այդ հարցերին պատասխանել»:

Երբ հարցը կրկին տրվեց, Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Դուք ուզում եք ինձ հունից հանել, բայց չի ստացվի: Գնացեք կառավարիչներին հարցրեք, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ»:

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ կառավարության ներկայացրած ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել. «Հենց առաջին օրն եմ ասել և կարող եմ գրել, ստորագրել. Տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, և տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով, այդ մոտեցմամբ»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի կարող լինել, ո՞րն է այդ ծրագրի խնդիրը: «Տղա ջան, դու ուզում ես իմ հետ լեզվակռիվ անե՞ս: Ես ասում եմ՝ չի կարող, այդ ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կմ հեռու է»,- ի պատասխան՝ ասաց Ծառուկյանը:

Ամուլսարի հետ կապված՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ, եթե պետք լինի, ապա անձամբ ինքն էլ կմասնակցի հանքի շահագործման դեմ իրականացվող ակցիաներին. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ես էլ եմ գնալու: Ես ասում եմ՝ ես փակողը չեմ, ես իմ ժողովրդի կողքին եմ, մեր պահանջը՝ ոչ թե մենք էսօր ուզում ենք դերակատարում ունենանք, մենք ասում ենք՝ ժողովրդին պետք է ներկայացվի, եթե դա վնաս չի, օգուտ է, ժողովրդի վիճակը կփոխի, ժողովուրդն էդքան բանը հասկանում է»:

Դիտարկմանը՝ իշխանության որոշ պատգամավորներ ասում են, որ ընդդիմադիրները Ամուլսարի հարցում ժողովրդի կողքին են, որպեսզի դիվիդենտներ շահեն, նա արձագանքեց. «Ծառուկյանը դիվիդենտներ շահելու կարիք չունի, Ծառուկյանը էսքան տարի քաղաքականությունում է, նա իր խոսքը պահել է, իր մոտեցումն ու տեսակետն ասել է: Ընտրությունների ժամանակ ես իմ կոլեկտիվին էլ չեմ ասել, որ իրենց ձայնը տան ինձ: Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, ես ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, դուք եք ապրելու և ձեր երեխան, ոնց ձեզ ձեռնտու է, այնպես էլ ընտրություն կատարեք»:

Ինչ վերաբերում է Ամուլսարի համար արված ներդրումներին, նա ասաց, որ անհնար է՝ 400 մլն դոլարի ներդրում արված լինի այնտեղ. «Ես ամեն ինչին տիրապետում եմ, ամեն ինչ գիտեմ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 400 մլն դոլարն ինչ է: Ես չեմ էլ գնացել այնտեղ, բայց 2 հատ պոչամբար է քանդած, մի 40-50 հատ էլ տեխնիկա կա, դա պետք է լինի 30 մլն կամ 20 մլն, բայց ոչ՝ 400 մլն: 400 միլիոնով կարելի է 10 հատ գործարան կառուցել»:

դիտվել է 81323 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա