Երևան
18 / Հոկտեմբեր / 2019

58-ամյա ստեփանակերտցին փորձել է խեղդել կնոջը. ծեծել է, հնչել են սպանության սպառնալիքներ

Սեպտեմբերի 8-ին ժամը 17:55-ին Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 10 շենքի բնակարանից մեկից սպանության սպառնալիքի վերաբերյալ ահազանգ է ստացվել:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:50-ի սահմաններում նույն շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է առաջացել քաղաքացիական ամուսիններ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչուհի, 1985թ.ծնված Գ. Ա-ի և Ասկերանի շրջանի բնակիչ, 1961թ.ծնված Մ. Գ-ի միջև, որի ընթացքում Մ.Գ-ն փորձել է խեղդել Գ.Ա-ին, ձեռքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և սպանության սպառնալիքներ հնչեցրել վերջինիս հասցեին:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

դիտվել է 6151 անգամ

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը