Երևան
22 / Սեպտեմբեր / 2019

Ծառուկյանը պատրաստ է հրաժարվել ոսկուց. Խաղը բացվել է

Lragir.am—ը գրում է․ Եթե ժողովուրդը չի ուզում՝ հանքը չպետք է աշխատի, սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է նաեւ, թե պատրաստ է ժողովրդի պահանջով թողնել նաեւ իրեն պատկանող Մղարթի ոսկու հանքը: Միաժամանակ Ծառուկյանն ասել է, որ իր հանքը վտանգավոր չէ:

Հետաքրքիր է, արդյոք Գագիկ Ծառուկյանը ժողովրդի համաձայնությամբ է դարձել ոսկու եւ ցեմենտի հանքերի սեփականատեր: Սակայն, էականն իհարկե դա չէ: Ծառուկյանը կուսակցություն ունի, եւ այդ կուսակցությունը փորձում է օգտագործել պահը եւ քաղաքական միավոր հավաքել Ամուլսարի առիթով:

Հետաքրքիր է նաեւ, որ ԲՀԿ նախագահն իր կուսակցությամբ այդքան աշխույժ չէր, երբ նախորդ իշխանությունն էր կայացրել Ամուլսարի հանքի շահագործման որոշում: Բայց դա էլ էական չէ:

Գագիկ Ծառուկյանի խնդիրն անշուշտ Ամուլսարը չէ, այլ սեփական տեղն ու դերը քաղաքականության մեջ: Եվ ոսկու հանքից էլ հրաժարվել պետք չէ, պետք է հրաժարվել քաղաքականությունից:

Հեղափոխությունից հետո Ծառուկյանն այնտեղ չի գտնում տեղ, եւ այդ տեղը հնարավոր չէ ձեռք բերել անգամ ոսկու հանքի գնով: Ոչ այն պատճառով, որ Հայաստանում այլեւս քաղաքականությունը սերտաճած չէ բիզնեսի հետ, կամ ապամոնտաժված է այն քրեաօլիգարխիկ համակարգը, որի պայմաններում է Գագիկ Ծառուկյանին տեղ հատկացվել քաղաքականության մեջ:

Բանն այն է, որ Ծառուկյանը կատարել է իր դերը, եւ դրա վերջին իմաստավորված դրվագը հեղափոխությանը «ջուր տանելն» էր: Դրանից հետո նա Հայաստանում չունի քաղաքական դեր, որովհետեւ քաղաքական գործընթացը այլեւս իշխող համակարգի երկու խմբավորման՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առավելապես հետնաբեմային սուր դիմակայությունը չէ, ինչպես 2006 թվականից մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարական:

Այդտեղ Ծառուկյանը դեր ուներ, նա ծածկում էր թե Ռոբերտ Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին, թե նրանց դիմակայությամբ Հայաստանն ամբողջապես կառավարող Ռուսաստանի տնտեսա-քաղաքական ազդեցիկ շրջանակներին:

Այժմ խաղը բացվել է, եւ բացվում է թերեւս ավելի ու ավելի: Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետնաբեմային դիմակայությունը անշուշտ շարունակվում է նաեւ այժմ, բայց դա տեղի է ունենում արդեն իշխանությունից հեռու կարգավիճակում, եւ նրանք չունեն Գագիկ Ծառուկյանի «բուֆերային» անհրաժեշտությունը: Այդ անհրաժեշտությունը չունի նաեւ Ռուսաստանը, որովհետեւ այստեղ էլ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը սկսում է ավելի ու ավելի բաց եւ անմիջական խաղ, որն ի դեպ ավելի ու ավելի է ընդունելության արժանանում Ռուսաստանում, մի շարք տարբեր հանգամանքներից ելնելով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքւոմ 

դիտվել է 40984 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա