Երևան
07 / Դեկտեմբեր / 2019

Կոմիտասի և Թումանյանի հոբելյանը կնշվի Մոսկվայում

Մոսկվայում տեղի կունենա «Ազգային դասականը համաշխարհային գեղարվեստական համատեքստում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին:

Գիտաժողովը կազմակերպել են ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հայագիտության կենտրոնը՝ համագործակցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ա.Մ. Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի հետ:

Համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 20-21-ը՝ թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ, իսկ պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիրի հանդիսությունների սրահում:

 Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 2382 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

«Քաղաքապետարանի շենքը թատրոնի շենք չէ՝ իր դերով». Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին