Երևան
09 / Դեկտեմբեր / 2019

Արցախում հստակեցրել են հակառակորդի ագրեսիայի դեպքում գործողությունները

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է Արցախի Պաշտպանության բանակում:

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դավիթ Դավթյանը ներկա է գտնվել Արցախի հյուսիսային, հյուսիսարևելյան եւ հարավային ուղղություններում տեղի ունեցած դաշտային օպերատիվ ելքին:

«Միջոցառումների ընթացքում ևս մեկ անգամ հստակեցվել են բոլոր այն խնդիրները, որոնք իրականացվելու են հակառակորդի ագրեսիվ գործողությունների դեպքում»,- նշել են մամուլի ծառայությունում:

Միավորումների և զորամասերի բարձրաստիճան սպաները, ըստ ՊԲ ուղղությունների, հանդես են եկել մարտական խնդիրների իրականության, գործողությունների համադրման, մարտ վարելու արդյունավետ ուղիների ուսումնասիրման, ինչպես նաև միավորումների և զորամասերի միջև փոխգործակցության, ճանապարհային ցանցի ուսումնասիրության, կապի ապահովման միջոցների և այլնի վերաբերյալ զեկույցներով:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 18511 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին