Երևան
22 / Սեպտեմբեր / 2019

Հայաստանը ՀԱՊԿ-ում հասել է երկու նպատակի.Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Ազգային ժողովում ներկայացրել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների նախագիծը կազմակերպության դիտորդների և գործընկերների կարգավիճակի վերաբերյալ:

Պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի մեծ կշիռ ունի, քան Հայաստանը՝ իր խոսքերը բացատրելով նրանով, որ Բաքուն «հասել է հայ գլխավոր քարտուղարին հետ կանչելու»։ Շավարշ Քոչարյանը չի համաձայնել խորհրդարանականի հետ։

«Իրականում դա այդպես չէ։ Գլխավոր քարտուղարին հետ կանչեց Հայաստանը։ Մենք ունեինք երկու նպատակ՝ Հայաստանի թեկնածուին տրված լիազորությունների ժամկետում այլ երկրի ներկայացուցիչը չպետք է գլխավոր քարտուղար դառնար։ Երկրորդ, քանի որ այս իրավիճակը ցույց տվեց, որ կանոնադրությունում անհստակություն կար այնպիսի դեպքերի վերաբերյալ, որոնք գրանցված չէին, մեր նպատակն այն էր, որ դա կանոնակարգվի, և կազմակերպությունն ապագայում նման իրավիճակում չհայտնվի։ Երկու նպատակներին էլ մենք հասել ենք»,- ասել է Քոչարյանը:

Հայաստանի փոխարտգործնախարարը հավելել է, որ այբբենական կարգով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հաջորդ տարի կանցնի Բելառուսին, իսկ նման դեպքերի կանոնակարգման մասին ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստ է:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալու հնարավորությանը՝ Շավարշ Քոչարյանը նշել է, որ նման կարգավիճակ երրորդ երկրներին հնարավոր է տալ միայն ռազմաքաղաքական դաշինքի անդամ բոլոր երկրների միջև կոնսենսուսի միջոցով:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 6801 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա