Երևան
15 / Նոյեմբեր / 2019

Ռոբերտ Քոչարյանի արագ արձագանքը. ինչ կատարվեց

Lragir.am—ը գրում է․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Երեւան թըդեյ» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ վաղաժամ է ընդդիմության լիդերի փնտրտուքը: Նա այդպես արձագանքել է օրերս Ադեկվատ նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարում հնչած մտքին, թե ընդդիմության լավագույն, ամենապատրաստված առաջնորդը կարող է լինել Միքայել Մինասյանը՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը:


Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ ընդդիմության լիդերի վերաբերյալ չկա միասնական կարծիք: Միաժամանակ նա ասել է, թե այժմ ձեւավորվում են ընդդիմության տարբեր կենտրոններ, որոնց խնդիրը պետք է լինի ոչ թե լիդեր գտնելը կամ որոշելը, այլ թույլ չտալը, որ իշխանությունը վնասի պետությանը:


Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը փաստացի Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի ընդվզումն է Միքայել Մինասյանի քաղաքական հայտի դեմ: Մինասյանի քաղաքական հայտը բավականին նկատելի է, եւ էր՝ դեռեւս մի քանի ամիս առաջ նրա հրապարակած մի քանի ծրագրային հոդվածներից, որոնք առնչվում էին պետության հեռանկարին, արտաքին քաղաքականությանը, համահայկական կառուցվածքին:

Այն բանից հետո, երբ Ադեկվատ կուսակցությունը խոսեց Մինասյանի առաջնորդության մասին, տարածվեց նաեւ Հայաստանում ներքին իրավիճակի մասին Միքայել Մինասյանի մեկնաբանությունը՝ տեսանյութով: Դրանում նա նշում էր, որ Հայաստանում չկա ընդդիմություն, իսկ եղածում էլ գերիշխում է «ռեւանշիզմը»:

Դրան էլ անմիջապես հաջորդում է Ռոբերտ Քոչարյանի ընդվզումը՝ նրա գրասենյակի ղեկավարի մեկնաբանությամբ: Ընդ որում, այստեղ խնդիրը թերեւս ավելի խորն է, քան զուտ պայքարը ընդդիմության լիդերի կամ այսպես ասած համակարգողի համար: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյա շրջանի գրեթե ամբողջ ընթացքում Միքայել Մինասյանը Ռոբերտ Քոչարյանի թիմի առանցքային թիրախներից էր, եթե ոչ ամենաառանցքայինը:

Հեղափոխությունից հետո իրավիճակում թվում է, որ նրանց կարող է միավորել իշխանությունը՝ որպես ընդհանուր թիրախ: Սակայն դա կլինի քաղաքական իրողությունների եւ գործընթացների անադեկվատ պարզունակացում:

Առավել եւս, որ Միքայել Մինասյանի ելույթին հաջորդել է մեկ այլ հետաքրքիր արձագանք՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից ոչ պակաս կարեւոր: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է հրապարակել հոդված, որում դարձյալ գնահատել է ներքաղաքական իրադրությունը եւ արել երկու առանցքային արձանագրում՝ մեկը Ռոբերտ Քոչարյանի դերի, մյուսը՝ ՀՀԿ դերակատարման:

Առավել մանրամասն՝ սկզբնաբղյուր կայքում 

դիտվել է 32352 անգամ

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)