Երևան
06 / Դեկտեմբեր / 2019

Սկանդալին արձագանքեց քրդական համայնքի ղեկավարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Այդպիսի բան չկա՝ սա վանդալիզմ չէ և գերեզմանատունն ադրբեջանական է, որտեղ կան նաև մի քանի քրդերի գերեզմանաքարեր: Պատերազմի ժամանակ թշնամություն է ստեղծվել հայերի և ադրբեջանցիների միջև, նրանք՝ այնտեղ, հայերը՝ այստեղ մեկ-մեկ կատարել են այնպիսի գործողություններ, որոնք դատապարտելի են: Հայ և քուրդ ժողովրդի միջև բարեկամությունը գնալով ավելի է ամրապնդվում և զարգանում, այնպես որ հայերը մեր նկատմամբ ոչ մի վատ արարք չեն կատարել, ինչպես այդ բանը հաստատեց Ուրցաձոր գյուղի գյուղապետը»,- այս մասին Ուրցաձոր համայնք այցի ընթացքում մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որում հնչում է մեղադրանք, թե հայերի կողմից վանդալիզմի է ենթարկվել Ուրցաձորում գտնվող քրդական գերեզմանատունը։ Նշված տարածքը հանդիսանում է Ուրցաձոր համայնքի սեփականությունը և վարձակալության է հանձնված Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)։

Yelaket.am-ը կապ հաստատեց նաև նշված հիմնադրամի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ տեսանյութն ամբողջությամբ աղավաղում է իրականությունը․ գերեզմանատունն այդ վիճակում է գտնվում դեռևս 90-ական թվականներից, իսկ այժմ հակառակը՝ պահպանվում է հիմնադրամի ռեյնջերների կողմից։ 2019թ․-ի գարնանը տեխնիկական աշխատանքների իրականացման ժամանակ թեթև վնաս է կրել գերեզմանաքարերից մեկը, ինչն անմիջապես շտկվել է, իսկ նշված տեսանյութում հնչեցվող մտքերն ամբողջությամբ ապատեղեկատվություն են։

Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը մեզ հետ զրույցում հայտնեց նաև է, որ տվյալ գերեզմանատունը հիմնականում ադրբեջանական է, բայց մի քանի քրդական ընտանիքներ իրենց հանգուցյալներին հուղարկավորել են այստեղ։ «Շուրջ 30 տարի է նրանք հեռացել են համայնքից և տեսնում ենք, որ խնամք չի իրականացվել այս գերեզմանատանը, քարերը բնական պայմաններում թեքվել են կամ շրջվել են»,- մանրամասնեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=54189&l=am

դիտվել է 39208 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

«Քաղաքապետարանի շենքը թատրոնի շենք չէ՝ իր դերով». Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին