Երևան
22 / Սեպտեմբեր / 2019

«Ով Վարչապետիս բան կասի, կյանքով կդառնամ թշնամի !!!». Ավանի փոխթաղապետ

Իշխանափոխությունից հետո պետական բարձրագույն պաշտոններում պատահական մարդկանց հայտնվելն արդեն թերևս ոչ ոքի չի զարմացնում, սակայն երբեմն-երբեմն, երբ այդ մարդիկ ինչ-որ պահի ազդեցության տակ երբ «հեռախոս են կորցնում», ու նրանց ֆեյսբուքյան էջերի պատերին հայտնվում են բավականին «ուշագրավ» գրառումներ, ակամայից ապշում ես հնարավորությունների երկիր Հայաստան աշխարհի անսահման լայնախոհությունից:

Հստկապես ՀՀ հպարտ Երևանի քաղաքացիների բախտը չի բերում թերևս փոխթաղապետերի հարցում:

Այսպես, Ավան վարչական շրջանը փետրվարից նոր փոխթաղապետ ունի, որը ոչ ավել ոչ պակաս «Ժիրայր Սէֆիլյանի» գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Ներսես Պողոսյանն է։ Կենսագրության մեջ էլ Պողոսյանի ներկայացրել են որպես քաղբանտարկյալ․

«2016թ. մայիսի 31-ին քաղաքական դրդապատճառներով կալանավորվել է: 2018թ. հունիսի 13-ին, հեղափոխությունից հետո ազատ է արձակվել»։

Նա դատական նիստերի ժամանակ մշտապես բողոքում էր նախկին իշխանությունից, վիրավորանքներ հասցնում Սերժ Սարգսյանին ու վիճում դատախազների հետ, սակայն այժմ էլ թաղապետարանի աշխատակիցներն են բողոքում նրանից՝ անհարկի մարդկանց է ազատում աշխատանքից, մանկապարտեզների տնօրեններին հորդորում՝ ազատման դիմումներ գրել։

Մանագիտությամբ հոգեբան փոխթաղապետին նկատել են նաեւ օպերայի հարակից սրճարանները քանդելու դեմ ցույցերի օրերին, որտեղ նա տրակտորի վրա կանգնած ոտքով հարվածներ է հասցնում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում նորանշանակ փոխթաղապետն ասել էր․ «15 տարի ապրել եմ Ավանում։ Առաջարկը եղել է վարչական շրջանի ղեկավարի կողմից՝ իմանալով իմ անցյալը, իմ անձը, չէր ճանաչում, բայց իմացել է, նաեւ «Իմ քայլի»-ի տարածքային գրասենյակի պատասխանատուն ես եմ եղել»։

Այսքանը` հիշեցնելու համար, թե ով է Ավան վարչական շրջանի փոխթաղապետը: Բայց, պարզվում է, որ ներսես Պողոսյանը նաև ֆեյսբուքում է սիրում ինքնարտահայտվել, հատըկապես օրինակ, երբ բարկացած է լինում:

Օրինակ, երեկ գիշերը ֆեյսբուքյան սև պաստառի վրա հավանաբար խիստ զայրացած թոխթաղապետը գրեթե միաժամանակ երկու գրառում էր կատարել.«Ով ինձ զոմբի կասի իրա…» և «Ով Վարչապետիս բան կասի, կյանքով կդառնամ թշնամի !!!»:

Հիրավի, կարելի է շնորհավորել վարչապետին. Նման «հզոր» թիկունք քչերին է վիճակված ունենալ:

դիտվել է 7513 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա