Երևան
17 / Նոյեմբեր / 2019

Անսպասելի հրաժարական. ինչպիսի՞ «անակնկալ» Հայաստանին

Lragir.am—ը գրում է․ Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնին պաշտոնանկ անելու մասին: Թրամփը հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ նրա մի շարք մոտեցումների հետ, ընդ որում ոչ միայն ինքը, այլ նաեւ աշխատակազմի զգալի մասը:


Հատկանշական է, որ Թրամփի այդ թվիթերյան գրառմանը զուգահեռ, հրաժարականի վերաբերյալ գրառում է արել Բոլթոնը, փաստացի խոսելով այն մասին, որ հրաժարականի մասին Թրամփին հայտնել է ինքը: «Երեկ ես հայտնեցի իմ հրաժարականի մասին, եւ նախագահ Թրամփը ասաց՝ եկ այդ մասին խոսենք վաղը», սեպտեմբերի 10-ին իր թվիթերյան էջում գրառում է արել Ջոն Բոլթոնը:

 

Բոլոր դեպքերում, նախաձեռնությունը եկել է Թրամփից, թե Բոլթոնից, ակնառու է, որ հրաժարականի հիմքը անհամաձայնությունն է, ամենայն հավանականությամբ իրանյան թեմայի շուրջ: Բոլթոնը, որ ընդհանրապես դիտվում էր Թրամփի վարչակազմի եւ ամերիկյան քաղաքականության «բազեներից», Թրամփի արտաքին քաղաքականության համատեքստում համարվում էր Իրանի հանդեպ կոշտ դիրքորոշումների «կնքահայր»:

Ի դեպ, հատկանշական է, որ Բոլթոնի հրաժարականի մասին է հայտարարվում մի շրջափուլում, երբ հնչել են ամերիկա-իրանյան հնարավոր բանակցության վերաբերյալ հայտարարություններ, թե իրանցի, թե ամերիկացի դիվանագետների շուրթերից: Ավելին, Բոլթոնի հրաժարականի մասին տեղեկությունից կարճ ժամանակ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ խոսվում է Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակում Թրամփ-Ռոհանի հանդիպման հնարավորության մասին:

Օրինակ, այդ մասին գրառում էր արել արեւելագետ Արմեն Պետրոսյանը. «Ասում են՝ ԱՄՆ և ԻԻՀ նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ դրանք իրականացվել են ստվերային պայմաններում՝ Սպիտակ տան նախաձեռնությամբ։ Ենթադրվում է, որ Դոնալդ Թրամփն ու Հասան Ռուհանին դեմ առ դեմ հանդիպելու են սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ հերթական նստաշրջանի շրջանակներում», գրել էր նա:

Եթե տեղեկությունները եւ խոսակցությունները հավաստի են, ապա այդ ֆոնին առավել քան հետաքրքիր է ստացվում Բոլթոնի պաշտոնանկությունը: Չի բացառվում, որ «մավրն արել է իր գործը եւ մավրը կարող է հեռանալ»:

Այսինքն, Բոլթոնի քաղաքական կոշտ գիծը Իրանի ուղղությամբ դիտարկվել է փակուղային, բերևելով պաշտոնանկության, կամ էլ Բոլթոնի կոշտ գիծը տվել է իր արդյունքը, եւ Թեհրանն ի վերջո սեղմվող օղակի պայմաններում համաձայնել է գնալ բանակցության ԱՄՆ համար նախընտրելի միջավայրի շրջանակում:

Ի վերջո, Դոնալդ Թրամփն էլ նախագահի պաշտոնը ստանձնելուց եւ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո հայտարարում էր, որ իր նպատակը նոր բանակցությունն է, արդեն այլ պայմանով:

Թրամփը Բոլթոնի կոշտ գծով հասե՞լ է իր նպատակին: Այդ կանխավարկածի դեպքում Բոլթոնի հրաժարականը կարող է լինել ժեստ Իրանի քաղաքական ղեկավարությանը, դա իրանական հանրության համար ներկայացնելով որպես դիվանագիտական հաջողություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 53820 անգամ

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)