Երևան
14 / Դեկտեմբեր / 2019

Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի

Վերջերս պաշտոնանկ արված Սոցապծառայության սկանդալային պաշտոնյան վերադարձվել է պետական համակարգ և դարձյալ բարձր պաշտոն է զբաղեցնում: Խոսքը հեղափոխության «քայլարշավով» մինչև Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի պաշտոնին հասած Արսեն Օհանյանի մասին է, որը, ըստ հրապարակումների, ՍԱԾ-ում մի ամբողջ տարի զբաղված է եղել սևեր-սպիտակներ բաժանումով գործնթացներ հրահրելով:


Սակայն Արսեն Օհանյանը, հիշեցնենք, հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում 168.am-ի հայտնի հրապարակումից հետո, որում տեղ էին գտել պետական պաշտոնյայի կողմից այդ մեկ տարվա ընթացքում արված սեռաքաղց գրառումներն ու ցենզուրայից դուրս բնորոշումներով ձևակերպումները՝ հայկական բանակի մասին:

Այս հրապարակումից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ պաշտոնյան ազատվեց աշխատանքից:

Եվ ուշագրավ է այն, որ խայտառակ գրառումներով հայտնի դարձած երիտասարդին վարչապետի որոշումից հետո իր մոտ է կանչել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և օրեր անց նրան նշանակել պատասխանատու օղակում:

Օգոստոսի 8-ից հեղափոխական երիտասարդը Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ղեկավարի տեղակալն է։ Սա մի կառույց է, որն իր իրավասությունների շրջանակով և իրականացվող ծրագրերի քանակով, ֆինանսական շարժի ծավալով ոլորտում ունի ազդեցիկ դերակատարում, և, կարելի է ասել, ընկալվում է՝ որպես երկրորդ նախարարություն:

Հիշեցնենք, ՍԱՊԾ-ում Արսեն Օհանյանը մեկ այլ հեղափոխական ղեկավարի տեղակալ էր նշանակվել դեռ անցած տարի և պարբերաբար հայտնվում էր ներքին կոնֆլիկտների կենտրոնում: Պատճառը, ըստ աշխատակիցների, Արսեն Օհանյանի՝ ակտիվիստի հոգեբանությունից դուրս չգալն էր, նա այդպես էլ չի համակերպվել պետական կառավարման համակարգի կարգ ու կանոնին: Ի դեպ, իր վերջին հայտնի գրառումներից մեկը, որով Օհանյանը հրապարակային բողոքում էր իր չդիմանալու մասին, հասցեագրել էր հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ դա արել էր պետական պաշտոնյան՝ իր հեղափոխական թիմակցի դեմ ՝ արհամարհելով պետական համակարգում ընդունված արարողակարգային ընթացակարգերն ու որոշ նրբություններ, ինչը հիմա էլ փաստացի խախտվում է նախարար Արսեն Թորոսյանի կողմից: Նա փաստացի իր մոտ է վերցրել մեկին, որին Փաշինյանն ազատել է չխայտառակվելու համար:

Նյութի աղբյուր՝ https://168.am/2019/09/11/1171802.html 

դիտվել է 26939 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն