Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած

Սեպտեմբերի 11-ին, ժամը 23:43-ին  Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:«911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել,որ կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 9-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, որը մոտ 30 տարեկան կին է, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն և ուղղել:

դիտվել է 5056 անգամ

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)