Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Կշարունակի՞ շախմատը լինել դպրոցական առարկաների թվում

Առաջիկայում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներ կսկսվեն դպրոցներում շախմատ առարկայի պարտադիր լինելու վերաբերյալ: Այս թեմայով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում շախմատիստների, ինչպես նաեւ դպրոցականների ծնողների կողմից մի շարք մտահոգություններ ենք ստացել «Շախմատ» առարկայի հետ կապված, առաջիկայում ԱԺ ԿԳՄՍՍԵ հարցերի մշտական հանձնաժողովում բազմակողմանի քննարկումներ ենք նախատեսում անցկացնել սույն հարցի վերաբերյալ։

Մասնավորապես, քննարկելու ենք ներքոնշյալ հարցերը՝

• Ինչպես մեծացնել շախմատ դասընթացի իրականացման գործառութային նշանակությունը,

• Ինչպես մեծացնել բնագավառի ծախսային արդյունավետությունը,

• Ինչպես ինտեգրել արդի տեխնոլոգիաները շախմատ դասընթացի պատրաստման եւ գնահատման գործընթացներում, որոնք կնպաստեն երեխաների առավել մոտիվացմանը

• Քննարկել շախմատի առարկայի պարտադիր և/կամ կամավոր լինելու առավելությունները եւ թերությունները»:

դիտվել է 3317 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)