Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Փաշինյանը չի կարողանա սանձել. «Իմ քայլ»-ում մանդատը վայր դնողների շարքերը համալրվելու են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլում» իրավիճակը նախանձելի չէ։ Մեր տեղեկություններով, առաջիկայում մանդատ վայր դնողների շարքերը համալրվելու են, սակայն շատ հնարավոր է, որ մեծ թիվ կազմեն խմբակցությունից հեռացող, բայց մանդատ պահպանողները։ Ամուլսարի թեման հիմնական պատճառներից մեկն է, սակայն ոչ միակը։

Հայտնի է, որ Փաշինյանի թիմում բազմաթիվ թևեր կան, որոնք միմյանց տանել չեն կարողանում, ու երբ պահը հասունանա, վայրկյան իսկ չեն վարանի ոչնչացնելու իրար։ Այսօր արդեն խմբակցության նիստերին որոշ պատգամավորների չեն հրավիրում, քանի որ նրանց համարում են «ականներ», որոնք ապահովում են տեղեկատվական արտահոսքեր։

Նույն տեղեկություններով, մեծ է հավանականությունը, որ խմբակցությունից առանձնանա մի թև և առանձին գործունեություն ծավալի։

Իրազեկները պնդում են, որ ներքին խլրտոցներն արդեն անկառավարելի են, ու Փաշինյանը չի կարողանա սանձել սեփական թիմի ըմբոստներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8566 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը