Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Վարչապետը՝ «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ «Կինո Պարկ» կինոթատրոնում ներկա է գտնվել «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերային: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Կիլիկիա. Առյուծների երկիր»-ը Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային կինոնախագիծն է․ այն ընդգրկում է թագավորության 300- ամյա պատմությունը: Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների և Լուսինյանների կենտրոնական կերպարներին:

Ակնարկները նկարահանված են համաշխարհային ժամանակակից ֆիլմարտադրության չափանիշներին համապատասխան՝ սկսած զինամթերքի, հագուստների ընտրությունից մինչև գրաֆիկական և անիմացիոն լուծումներ։

դիտվել է 3989 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը