Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչեր Ռումինիայի խորհրդարանում

Ռումինիայի խորհրդարանի նիստի ընթացքում, որտեղ քննարկվել է հրեա ժողովրդի պատմության և Հոլոքոստի թանգարանի բացման հարցը, Ազգային Լիբերալ կուսակցության պատգամավոր Վարուժան Ոսկանյանը խորհրդարանին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություն:

«Մենք միակարծիք ենք Հոլոքոսթի մեր քննարկման հարցում։ Խնդրում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներառել խորհրդարանական խմբակցությունների և քաղաքական հայտարարության օրակարգում։ Սա այն թեման է, որը ռումինական կուսակցությունները մինչ օրս խուսափում էին։ Աշխարհում կան տասնյակ խորհրդարաններ, Եվրախորհրդարան և բոլոր եվրոպական երկրների խորհրդարաններ, որոնք հանդես են եկել նման հայտարարություններով՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,— ասել է Ոսկանյանը:

Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորը նաեւ հավելել է, որ նման ողբերգությունները «մայրենի լեզու չունեն», և որ Ռումինիան, Հոլոքոստի հետ մեկտեղ, պետք է ճանաչի և հարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, չնայած այն բանին, որ այդ ողբերգությունը տեղի չի ունեցել ռումինական հողում, որը, ընդհակառակը, հայերի համար փրկության վայր է դարձել:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց ՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 1136 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը