Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Բաքուն կրկին բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային`  ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության Արցախ կատարած այցի կապակցությամբ:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ֆրանսիացի խորհրդարանականների անօրինական ուղևորությունը Ադրբեջանի օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ Այս կապակցությամբ մեր երկրում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հանձնվել է ֆրանսիական կողմին ուղղված բողոքի նոտա»,—հաղորդում Է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Բաքվում նաև Արցախ այցելած խորհրդարանականներին մեղադրել են «Ֆրանսիայի հայկական լոբբիի ազդեցության տակ գտնվելու և կանխամտածված լինելու մեջ»:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 6986 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը