Երևան
15 / Նոյեմբեր / 2019

Լյովա Սարգսյանին կկալանավորեն. հայտարարվել է հետախուզում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

««Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,- տեղկացրեց Նաիրա Հարությունյանը։

Լյովա Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Լյովա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ընթացքում չարաշահումների քրեական գործով։ Քննչական կոմիտեն մինչ այս տեղեկացրել է, որ Լյովա Սարգսյանը իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ իրական ազդեցություն է ունեցել 250 մլն ԱՄՆ դոլար արժողության Ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում

 

դիտվել է 4961 անգամ

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)