Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

«Ինձ ուրախացնում է այն փաստը, որ օրեցօր պարգևատրվողների թիվն ավելանում է». Վալերի Օսիպյան

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հրամանով տարբեր ստորաբաժանումների շուրջ յոթ տասնյակ ծառայողներ պարգևատրման էին ներկայացել: Հանդիսավոր նիստը վարում էր Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգևատրմանն արժանացած ոստիկաններին:

«Ինձ ուրախացնում է այն փաստը, որ օրեցօր պարգևատրվողների թիվն ավելանում է, ինչը ողջունել է և վկայում է, որ համակարգում բարեխիղճ աշխատողներ շատ կան: Հասարակական կարգի ապահովումը, հանցագործությունների նախականխումը, կանխումը և բացահայտումը մեր ծառայողական պարտականություններն են: Բայց ոստիկանության ղեկավար կազմը որոշել է, որպեսզի ձեզ գնահատված զգաք, լրացուցիչ պարգևավճարներ տրամադրել: Ավելին այսօր, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերած ոստիկաններից զատ պարգևատրվում են նաև նրանք, ովքեր անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել: Կարծում եմ` այս մոտեցումը կպարտավորեցնի ձեզ ոչ միայն լավ ծառայել, այլև կօգնի առանց կոռուպցիոն ռիսկերի բարեկեցիկ դարձնել ձեր կյանքը»,-ասաց ոստիկանության պետը:

Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:

Ամփոփիչ խոսքում Վալերիյ Օսիպյանը նշեց.

«Այսօր ծառայողի աշխատանքն է պարգևատրման, առաջխաղացման գրավականը»: Եվս մեկ անգամ շնորհավորելով խրախուսվողներին ոստիկանության պետն ընդգծեց, որ լրացուցիչ պարգևավճարների տրամադրումը շարունակական է լինելու:

դիտվել է 5464 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը