Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Բաքուն Հայաստանին առեւտուր է առաջարկում. Բրայզայի սկանդալային հայտարարությունը

Բրայզան Բաքվում. «Բաքվի նման քաղաք չկա»

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման առաջարկը, բայց ժամկետները դեռ չեն հրապարակվում, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Բաքվում հանդիպումից առաջ նյարդայնության նշաններ են: Այս մասին վկայում են Բաքվի կողմից բազմիցս օգտագործված փորձագետները, որոնք նորից փորձում են կենդանացնել «դիակը»:

Հին աղվես Մեթյու Բրայզան, որը ժամանակին Մինսկի խմբի համանախագահ էր ԱՄՆ-ից, իսկ հետո ԱՄՆ չկայացած դեսպան Ադրեբջանում, հայկական թերթերից մեկի հետ զրույցում ասել է, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտ էր ճեղքմանը ղարաբաղյան կարգավորման գործում, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը: Ճեղքում կարող էր լինել նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Ապրիլյան պատերազմից հետո Պուտինը հետաքրքիր տարբերակ էր առաջարկել, բայց տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, ասում է Բրայզան:

Նա նշում է, որ նույնն էլ հիմա է տեղի ունենում: «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով վստահություն կա Փաշինյանի մտադրությունների նկատմամբ, բայց մտավախություններ կան, որ Փաշինյանը չի կարողանա կոնսոլիդացնել հանրությանը, քանի որ նախկին համակարգն իր դեմ է աշխատում: Կարծում եմ՝ հենց այդ ճնշումն է դանդաղեցրել բանակցությունների գործընթացը», – ասում է ամերիկացի դիվանագետը:

Բրայզան ի՞ր կարծիքն է հայտնում, թե նրա մտքերը պայմանավորված են Ադրբեջանի ղեկավարության հետ: Բրայզայի ադրբեջանական ու թուրքական լոբբինգն այնքան ակնհայտ էր, որ ԱՄՆ Կոնգրեսը ժամանակին նրան չի հաստատել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Բրայզան արեւելյան առեւտրի մեջ է մտնում. եթե Հայաստանը ցանկանում է Արցախը վերադարձնել բանակցայի սեղան, հարկ կլինի ինչ-որ բանով վճարել: Ինչո՞վ է Հայաստանը պատրաստ վճարել, հարցնում է Բրայզան:

Օրերս Բաքուն երկու բացասական պատասխան է ստացել Հայաստանից իր համար կարեւոր երկու հարցերով:

Երկու ահաբեկիչների, երկու մանկասպանների փոխանակումը մոլորված մարդկանց հետ այնքան էլ իրավաչափ չէ, հայտարարել է Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է Արցախի բանտում գտնվող երկու ադրբեջանցիների փոխանակումը մեր հայրենակիցների հետ, որոնք հայտնվել են ադրբեջանական գերությունում:

«Սա խնդրի մի կողմն է, կա մյուս կողմը, իսկ ո՞վ է ասել, որ իրենք համաձայն են այդ երկուսին փոխանակել բոլորի հետ, կամ էլ թողնեն, որ գնանք «Արաբո» ջոկատի տղաների շիրիմների տեղը որոնենք: Այս երկրորդ մասով հազար անգամ իրենց հետ քննարկում եղել է, հազար անգամ առաջարկել ենք, որ դուք էլ ունեք անհետ կորածներ, մենք էլ ձեզ կարող ենք թույլ տալ եւ այլն»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր գործընկերության մասին հայտարարությունները, որոնք Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հնչեցրել է Երեւանում: Բորիսովն ասել է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա՝ ավելացնելով, որ ՀԱՊԿ-ը մշտապես ողջունելու է նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների հետ համագործակցությունը:

«Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և դիտորդին, և գործընկերոջը։ Մասնավորապես դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ։ Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի հակամարտությունների միջազգային վեճարի ու հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը: Գործընկերներին նաեւ պայման է առաջադրվում հարեւան երկրների հետ տարածքային վեճերի բացակայության վերաբերյալ», – ասել է Նաղդալյանը՝ ավելացնելով, որ առանց Հայաստանի համաձայնության դա տեղի չի ունենա։

Անմիջապես հետեւել է Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը, որը հիշեցրել է «ինքնիշխանության վերականգնման իրավունքի» մասին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 21386 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը